26 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ո՞վ է թելադրում մեր տնտեսության օրակարգը. 168.am

168.am-ը գրում է․ Կյանքը ցույց տվեց, որ իրականությունից կտրված հայտարարություններով տնտեսություն չես զարգացնի։ Դա մեկ անգամ ևս ապացուցեց ճգնաժամը. ճգնաժամը կոտրեց մեր տնտեսության «աննախադեպ» զարգացումների վերաբերյալ մի քանի տարի շարունակ իշխանությունների հյուսած միֆերը։ Տնտեսությունը չդիմացավ ճգնաժամին։ Ճգնաժամի հետևանքներով Հայաստանի տնտեսության կորուստները շատ ավելին էին, քան բազմաթիվ այլ երկրներինը։ Տնտեսական անկումը կրկնակի ավելի մեծ էր համաշխարհայինից։ […]

Գյումրիում հաղթեց «Բալասանյան» դաշինքը»․ անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ

Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են։  Բոլոր 82 ընտրատեղամասում ավարտվել են  ձայների հաշվարկը։   «Բալասանյան» դաշինքը ստացել է  ձայների 36․58 տոկոսը,  ՔՊ-ն 29.56 տոկոս, «Զարթոնք» կուսակցությունը՝ 10․60 տոկոս, «Ապրելու երկիրը»՝ 5:65, իսկ ՀՀԿ-ն 5․06 տոկոս։ Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է նաեւ  Գորիս եւ Մեղրի համայնքներում: Գյումրիում գրանցվել է ամենացածր մասնակցության մակարդակը, […]

Կալանավորված Առուշ Առուշանյանը ջախջախիչ հաղթանակ տարավ

Գորիս խոշորացված համայնքում բոլոր 18  ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքներով՝ Առուշ Առուշանյանը հաղթել է ՏԻՄ ընտրություններում։ Առուշ Առուշանյանի օգտին քվեարկել է 6250 ընտրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին է քվեարկել 3590 ընտրող։ Մասնակցել է ընտրողների 50,4 տոկոսը։ Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցում էր խորհրդարանական ընտրություններին։ Այս պահին Առուշանյանը գտնվում է անազատության մեջ։ Նշենք, […]

Ես չեմ կարծում, որ էսօր ՀՀԿ-ն պետք է քննարկի նախագահի փոփոխության հարց

Մենք գրել էինք, որ ՀՀԿ-ն իր շարքերում վերահաշվառման եւ թարմացման գործընթաց է սկսել։ Կուսակցության անդամներից պահանջում են թարմացնել անդամության հայտերը, վերահաստատել, որ մտադիր են շարունակել իրենց քաղաքական-կուսակցական ճանապարհը ՀՀԿ-ի հետ։ Դրանով նաեւ ՀՀԿ վերնախավը ցանկանում է մաքրել իր շարքերը պատեհապաշտներից։ Օրերս էլ կուսակցության գործադիր մարմնի նիստում հայտարարվեց առաջիկա համագումարի մասին։ Ըստ այդմ՝ դեկտեմբերի 18-ին տեղի […]

ՀՀԿ-ն ապացուցել է, որ ե՛ւ ասելիք ունի, ե՛ւ անելիք. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   « «Հանրապետական կուսակցությունն ազգային պետության կերտման կուսակցություն է»։ Աշոտ Նավասարդյան   Հանրապետականը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական եւ ազգային ընդդիմադիր դաշտի ամենաառանցքային քաղաքական ուժերից մեկը, եւ դա արդեն աներկբա է։ Եվ այս երեքուկես տարվա փորձություններից, դժվարություններից եւ շատ դեպքերում նաեւ ռեպրեսիաներից հետո եւ զուգահեռ՝ […]

Փրկել. նկարը՝ կախողից, տիրոջը՝ նկարից, պետությունը՝ նրանց բոլորից

Ամիսներ առաջ ռուսական ինտելեկտուալ շրջանակներում ակտիվորեն քննարկվում էր ռեժիսոր Կ. Բոգոմոլովի հոդվածը, որտեղ նա ներկայիս Եվրոպայի արժեհամակարգային բովանդակությանը տալիս է «Էթիկական Ռեյխ» բնորոշումը։ Ոչ միանշանակ գնահատականներով՝ նյութը փորձ է անում ռուսաստանյան էլիտաներին տալ կողմնորոշվելու մոտիվացիա՝ սուվերեն ճանապարհի և ժամանակակից եվրոպական «ռեյխի» միջև։ Նյութի արժեքը հենց դրանում է՝ հասարակության մտածող խավերին հրավիրում է մտածելու՝ թույլ չտալու […]

«Հայաստանում ցանկանում են դատել մի տղայի` Մացակ Վարդանյան, ով 44 օրյա պատերազմի ժամանակ գլխատել ա թշնամու զինվորին»․ Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում ցանկանում են դատել մի տղայի` Մացակ Վարդանյան, ով 44 օրյա պատերազմի ժամանակ գլխատել ա թշնամու զինվորին: Ի դեպ ասեմ` լավ ա արել, որովհետև պատերազմի ժամանակ կամ քեզ են սպանում, կամ դու ես սպանում: Պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ կլիներ հակառակ պարագայում… Մացակը մանկատան սան է: Մացակենք Հադրութում 18 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի