Այս որակի իշխանությունը չի կարող երկար մնալ՝ ո´չ Հայաստանում, ո´չ մեկ այլ տեղ։ Ուրեմն՝ որտե՞ղ է սխալը, որ դեռ մնում է
Հայաստանը սրընթաց ստվերայնացվում է։ Ստվերում տեղի է ունենում բիզնեսի վերաբաշխում՝ փայեր են նվիրում-ստանում, անհայտ մարդիկ խոշոր ձեռքբերումներ են ունենում, նոր օլիգարխներ են ձևավորվում։ Ստվերայնացվում է դատաիրավական համակարգը՝ մարդ բռնել-պայմանավորվել-բաց թողնել։ Մեկին տրվում է ինդուլգենցիա, մյուսին՝ ոչ։ Ստվերայնացվում է պետական բուհերի կառավարումը։ Ստվերում համայնքապետեր են նշանակում ու հայրերի հետ պայմանավորվում։ Կյանքը կառավարվում է փակ աշխատասենյակներում […]





































