Աբովյան համայնքում հաղթել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը
ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում Կոտայքի մարզի Աբովյան համայնքում առաջատար է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Աբովյանում ընտրություններին մասնակցել է չորս քաղաքական ուժ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջատարն է՝ 10 403 ձայնով (46.19%)։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 8261 ձայն (36.68%)։ «Հանրապետություն» կուսակցությունը Աբովյանում ստացել է 2696 ձայն (11.97%)։ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունն» ունի 1158 ձայն (5.14%)։





































