20 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Թուրքիայում պաշտոնապես վավերացվել է «Շուշիի հռչակագիրը»

Թուրքական պաշտոնական «Resmi Gazete» թերթը տեղեկացնում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև 2021-ի հունիսի 15-ին ստորագրված «Շուշիի հռչակագիրը» պաշտոնապես վավերացվել է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։   Ըստ թուրքական պաշտոնաթերթի՝ հռչակագրում «Հարավային գազային միջանցքի» վերաբերյալ շեշտադրումներ կան: «Նախագահի թիվ 5340 հրամանագրով վավերացվել է Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշայի հռչակագիրը։   Հռչակագիրը […]

Հայկական օրակարգ. Ի՞նչ է Ադրբեջանի առաջարկած խաղաղությունը. Այլընտրանքային նախագծեր խումբ

Այլընտրանքային նախագծեր խումբը  «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում երեկ կազմակերպել էր հերթական քննարկումը։ Ներկայացնում ենք մասնակիցների առանցքային ձևակերպումները։ Թևան Պողոսյան ՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ. Արցախը 2030 թվականին պետք է ունենա 200 հազար  բնակչություն, սա այն է ինչի մասին մենք պետք է մտածենք։ Այսօր խոսում են խաղաղության օրակարգից։ Ժամանակին իշխանությունները մի թեզ էին պտտում, թե Արցախյան խնդրի կարգավորումը պիտի բխի երեք ժողովուրդների շահերից։ Ակնհայտ է, որ խաղաղություն ասելով Հայաստանի, Արցախի […]

Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել երկրի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում. Պեսկով

Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել երկրի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը CNN-ին տված հարցազրույցում։ «Մենք ունենք ազգային անվտանգության հայեցակարգ, այն հասանելի է նաև հանրությանը, կարող եք կարդալ, թե որ դեպքում կարող է կիրառվել միջուկային զենք։ Եթե երկրին սպառնացող գոյաբանական վտանգ կա, ապա այն կարող է օգտագործվել մեր […]

ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեորեն պատժելի չի դառնա. ՔՊ-ն դեմ էր

Ազգային ժողովը չընդունեց ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդևանյանի ու Աղվան Վարդանյանի կողմից ներկայացված «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու» մասին ու «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու» մասին օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծով առաջարկվում էր քրեականացնել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված որևէ արտահայտություն: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին: «Հայաստան» […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի

Հայաստանում մարտի 23-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422382-ի: Վերջին մեկ օրում կատարվել է 2481 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2957329 է: Փաստացի այս պահին բուժվում է 2519 պացիենտ, նվազել է 33-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 409588 անձ` վերջին մեկ օրում 59 անձ: […]

Ո՞վ է ձևավորելու նախագահականի աշխատակազմը․ «Հրապարակ»

«Մեկ շաբաթից ավելի է՝ Վահագն Խաչատուրյանը ստանձնել է հանրապետության նախագահի պարտականությունները` մարտի 13-ին պաշտոնապես երդվեց: Սակայն մինչ օրս նախագահականի աշխատակազմը չի ձեւավորվել: Ընդամենը նախագահի մեկ օգնական է նշանակվել` ի դեմս Արմեն Ներսիսյանի: Ո՛չ աշխատակազմի ղեկավար կա, ո՛չ խորհրդականներ, ո՛չ ռեֆերենտներ: Արմեն Սարգսյանի աշխատակազմի մի մասը հեռացել է վերջինիս հետ, ոմանք ավելի ուշ ազատվեցին: Տեղեկություններ են […]

Մարդիկ չեն կարողանում անգամ գերեզմանատուն գնալ․ Ներքին Հանդի համայնքապետ․ «Իրավունք»

Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի բնակիչները չեն կարողանում գնալ անգամ գերեզմանատուն: Պատճառն այն է, որ մարտի 3-5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել եւ վրաններ տեղադրել: Գյուղացիները չեն կարողանում նաեւ գյուղատնտեսական աշխատանքներ կատարել, խոշոր եղջերավոր կենդանիներին արոտավայրեր ուղարկել: Ի՞նչ իրավիճակ է առհասարակ գյուղում, Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր […]

ՀՀ տնտեսության վրա բացասաբար կանդրադառնան Ռուսաստանի շուրջ կատարվող իրադարձությունները․ «Ժողովուրդ»

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է արել Հայաստանի շուրջ սպասվող զարգացումների մասով: Ըստ այդ կանխատեսումների՝ Հայաստանի տնտեսության վրա բացասաբար կանդրադառնան Ռուսաստանի շուրջ կատարվող իրադարձությունները: Մասնավորապես, Հայաստանի համար ռիսկային է այն, որ պետական պարտքի կազմում արտարժույթի տեսակարար կշիռը շարունակում է մեծ մնալ, այդուհանդերձ, երկիրը, ըստ Fitch-ի, առաջիկայում վճարունակության խնդիրներ չի ունենա։ Նկատենք, որ 2021 թվականի […]

ՊՆ-ն հաստատում է. Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև հատուկ կապ կա. hetq.am

Հայաստանի ՊՆ-ն հաստատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև հատուկ կապ կա. հաղորդում է Hetq.am-ը: Վերջին շրջանում իրավիճակը բավականին լարված է ոչ միայն Արցախում, այլև հայ-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան հատվածում՝ Ներքին Հանդում, որտեղ ադրբեջանական կողմը դիրքերն առաջ է բերել։  Դեռ 2021 թվականի նոյեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի