Զոհվածների ծնողներին ավտոբուսներով բերել են Կառավարական տուն` ընդունելության և ժամերով սպասեցնում են
Սույն թվականի ապրիլի 7-ին, տեղական ժամանակով ժամը 14:38-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:38-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 […]
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Բրյուսել իր այցի մասին: Նա նշեց, որ իր ու Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքներն ու այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ ու շփումներ: Փաշինյանի խոսքով` խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացրած սկզբունքներն ու հարցերը պետք է իմի բերվեն […]
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 6-ի երեկոյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 5-րդ հոսքի շրջանավարտների հետ: Նախագահ Սարգսյանը նրանց հանձնել է ավարտական վկայականները, պատասխանել շրջանավարտներին հուզող և հետաքրքրող հարցերին։ Թվով շուրջ 80 շրջանավարտ նախորդող ամիսների ընթացքում քաղաքական դպրոցում ունկնդրել է մոտ 40 բանախոսություն քաղաքագիտության, տնտեսագիտության, իրավագիտության, […]
Այսօր Հայաստանում նշվում է Մայրության և գեղեցկության տոնը: Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է նվիրել խորհրդարանի կին պատգամավորներին։ Լրագրողները ֆիքսել են պահը, երբ Ալեն Սիմոնյանը ծաղիկներով մոտենում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին և ծաղիկներ նվիրում այն պահին, երբ վերջինս հարցազրույց էր տալիս: Սիմոնյանը չպատասխանեց լրագրողների հարցին՝ նշելով․ […]
Ռուսաստանի Դաշնության դեմ տնտեսական պատերազմ է սանձազերծվել, այս իրադրությանը տնտեսության հաջող ադապտացիան կախված է Նախարարների կաբինետի և Դումայի փոխազդեցությունից։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` հինգշաբթի օրը ելույթ ունենալով Պետդումայում կառավարության զեկույցով, գրում է ՏԱՍՍ-ը: «Ռուսաստանի դեմ իրական տնտեսական պատերազմ է սանձազերծվել: Եվ ձեր հետ մեր կառուցողական փոխգործակցությունից է կախված, թե որքան […]
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով՝ այն մտահոգությունները, որոնք ապրիլի 5-ին հանրահավաքի ժամանակ բարձրաձայնվել են, ցավոք, այսօր իրականություն են դարձել։ «Հայաստանի շահը չի պաշտպանվում, միևնույն է, Նիկոլն աշխարհի որ մայրաքաղաքում լինի, խնդիրը զիջելն է, զիջել այնքան, որքան պետք է իր իշխանավարությունը երկարաձգելու համար։ Գնալ Բրյուսել և չխոսել, չստանալ գրավոր տեքստ հայ ռազմագերիների, […]
Կառավարությունն այսօրվա նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեքենայի հետ կապված ևս մեկ որոշում կընդունի։ Նախագծում նշվում է, որ ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող «BMW 750Li» ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող (TOYOTA LC PRADO 2.71 (2003թ. արտադրության, վազքը՝ 235334 կմ), (TOYOTA LC PRADO 4.0GA (2007թ. արտադրության, վազքը՝ 252884 կմ) և NISSAN X-TRAIL 2.01 (2008թ. արտադրության, վազքը՝ 271613 […]
Ապրիլի 6-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները բխում են Բաքվի շահերից, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ ԱԳՆ-ն այս հանդիպումը գնահատում է որպես «տարածաշրջանային անվտանգության հարցում կարևոր քայլ»։ «Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը ԵՄ Խորհրդի նախագահի մասնակցությամբ հերթական կարևոր […]
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. Եթե Փաշինյանն Արցախից ձեռքերը լվացել է,ինչու՞ պետք է ԵՄ-ն մեր շահերը պաշտպանի։ Հերիք է ամերիկացիներին,եվրոպացիներին կամ ռուսներին մեղադրենք։ Ձախողման գլխավոր մեղավորն ու պատասխանատուն Նիկոլն է եւ վերջ։ Ու պետք չէ գարմանալ հերթական ձախողումից։ Այդ անձը պարտության ու ձախողման սիմվոլ է։
























