06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմ է սանձազերծվել. Միշուստին

Ռուսաստանի Դաշնության դեմ տնտեսական պատերազմ է սանձազերծվել, այս իրադրությանը տնտեսության հաջող ադապտացիան կախված է Նախարարների կաբինետի և Դումայի փոխազդեցությունից։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` հինգշաբթի օրը ելույթ ունենալով Պետդումայում կառավարության զեկույցով, գրում է ՏԱՍՍ-ը:

 

«Ռուսաստանի դեմ իրական տնտեսական պատերազմ է սանձազերծվել: Եվ ձեր հետ մեր կառուցողական փոխգործակցությունից է կախված, թե որքան արագ մենք կկարողանանք տնտեսությունը հարմարեցնել նոր իրողություններին և վերադարձնել այն առաջանցիկ զարգացմանը», – ասաց նա:

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ մշակվել և ներդրվել է կառավարման նոր մոդել, որը հնարավորություն է տվել համակարգել գործողությունները, արագ արձագանքել մարտահրավերներին և կայացնել անհրաժեշտ որոշումներ՝ ազգային նախագծերն ու պետական ծրագրերը թարմացնելու, սոցիալ-տնտեսական զարգացման նոր նախաձեռնություններ մշակելու համար:

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ