30 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ալեն Սիմոնյանն ակնկալում է, որ Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի արդյունքները կարտացոլվեն «հողի վրա»

Հայաստանը շարունակելու է բոլոր հնարավոր միջոցներով զբաղվել Լաչինի միջանցքում առաջացած խնդրով և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով չի սահմանափակվելու: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստից հետո «հողի վրա» ի՞նչ գործընթացներ են սպասվում: «Շարունակելու ենք բոլոր հնարավոր միջոցներով զբաղվել Լաչինի միջանցքում առաջացած խնդրով և […]

«Հետաքրքիր ու կարևոր է, թե միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա ինչ ծավալով կլինի». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս գիշեր տեղի ունեցած նիստին, որը վերաբերում էր Լաչինի միջանցքի բացման հարցին, նշեց՝ պետք է կրկնի այն միտքը, որը հաճախ ասում է միջազգային գործընկերներին։ ««Հայաստանի Հանրապետության» կողմը բռնելը Ղարաբաղյան հակամարտության կամ հայ-ադրբեջանական այս կամ այն տարաձայնության ձևաչափում միջազգային կառույցների […]

Երկրի թշնամիները երկրի դավաճանների հետ համաձայնությամբ գերի են վերցրել 120.000 հայի ու կործանում են երկու հայկական պետականություն. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Երկրի թշնամիները երկրի դավաճանների հետ համաձայնությամբ գերի են վերցրել 120.000 հայի ու կործանում են երկու հայկական պետականություն։ Այդ դավադրությունն անարգել կազմակերպելու համար պետականությունները պահողին և դավաճանությունների իրագործմանը խոչընդոտողին փորձել անհարմարություն պատճառել։   Սա է իրական հաղորդագրությունն ու նպատակը։   Չի ստացվելու, չեք […]

Փաշինյան, «դրական ազդակ ուղարկող» Թուրքիայի դեսպանը Լաչինի միջանցք փակող ադրբեջանցիների կողքին է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Փաշինյան, «դրական ազդակ ուղարկող» Թուրքիայի դեսպանը Լաչինի միջանցք փակող ադրբեջանցիների կողքին է։ Բա գնա դու էլ Լաչին հայերի կողքը կանգնի, թե՞ Էրդողանն ու Ալիեւը թույլ չեն տալիս։ Այսքանից հետո դուք դեռ խոսում ու բլբլացնում եք։   Թե բա չեմ վիրավորվում, որ ինձ թուրք են […]

«Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն դատարանում». Սերժ Սարգսյանի գրասենյակ

 Պաշտոնական հայտարարությունների հրապարակման հարթակից տեղեկացանք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նրա դուստրերը 2023թ. հունվարի 19-ին հրավիրվել են հակակոռուպցիոն դատարան՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում: NEWS.am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից խնդրեց մեկնաբանել այս տեղեկատվությունը: «Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն դատարանում: Այս գործով ևս հերթական ֆիասկոն է սպասվում: Այսօր շատ ավելի կարևոր՝ մեր պետության, ժողովրդի, […]

Թեզը, թե Ռուսաստանն է փակել Լաչինի միջանցքը, չի համապատասխանում իրականությանը. միջանցքն ապօրինաբար արգելափակել են ադրբեջանցիները. Ռուբեն Ռուբինյան (Տեսանյութ)

Լաչինի միջանցքը բացելու համար պետք է շարունակել մեծացնել միջազգային ճնշումները, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Դիտարկմանը, թե նշվում է, որ Ռուսաստանն է փակել Լաչինի միջանցքը, ԱԺ փոխնախագահն ասաց, թե դա ադրբեջանական կեղծ պրոպագանդիստական թեզ է։ «Դա, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը։ Լաչինի միջանցքն ապօրինաբար արգելափակել են ադրբեջանցիները։ Մենք պետք է փորձենք […]

Թուրքիայի դեսպանը ժամանել է Լաչինի միջանցքի՝ ադրբեջանցիների կողմից արգելափակված հատված

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին ժամանել է Լաչինի ճանապարհի այն հատված, որտեղ ադրբեջանցի «բնապահպանները» բողոքի ակցիա են իրականացնում. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Այս մասին են վկայում թուրք դիվանագետի թվիթերյան էջում հրապարակված լուսանկարները։

Ժամանակը չափազանց քիչ է, պետք է արագ գործի դնել հայկական ներուժի ողջ պոտենցյալը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղաչ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հայաստանի իշխանությունների՝ Արցախի անվտանգության և բնականոն զարգացման երաշխավորը լինելու կարգավիճակից հրաժարվելու պայմաններում, Արցախի իշխանությունն ինքը պետք է սահմանի իր նպատակները, առաջնահերթություններն ու անելիքները և ըստ այդմ՝ այն ուղղի Հայաստանի տարբեր հասարակական-քաղաքական խմբերին, հավաքական առումով հասարակությանն ու Սփյուռքին։   Հասկանալի է, որ պետության […]

Գրառումս Գալուստ Սահակյանի հիշատակին ՀՀ Ազգային Ժողովում բացված սգո մատյանում. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Գրառումս Գալուստ Սահակյանի հիշատակին ՀՀ Ազգային Ժողովում բացված սգո մատյանում Երկրային կյանքից հեռացող մարդկանց մասին երբեմն ասում են՝ «քաղաքից մի գույն պակասեց»: Գալուստ Սահակյանը մի ողջ «ներկապնակ» էր՝ պետական մտածողությունից ու քաղաքական հոտառությունից մինչև նվիրական մարդկային հույզեր ու հոգատարություն: Գալուստ Գրիգորիչը պետական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի