20 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Սպասվում են տեղումներ

ՀՀ տարածքում՝ Հունվարի 18-ին, 22-ին, 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-20-ին 21-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև և անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, 19-ին առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-ին և 19-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով, 20-21-ին […]

Պայթյուն Թուրքիայի դպրոցում․ կան զոհեր

Թուրքական Քիլիս համայնքի դպրոցում պայթյուն է հնչել, ինչի հետեւանքով երկու հոգի մահացել է, կան վիրավորներ։ Նախնական տեղեկությունները՝ պայթյունի պատճառ է դարձել ականը, որը ընկել է դպրոցի վրա Սիրիայի կողմից։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու ոստիկանները, հայտնում է lifenews-ը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Մեկնարկեց Ավետիսյանների գործով դատավարության հերթական նիստը

Գյումրի ռուսական թիվ 102-րդ ռամաբազայում մեկնարկեց Ավետիսյանների 7 հագիանոց ընտանիքի դաժանաբար սպանության գործով հերթական դատական նիստը: Դատարանի դահլիճ ծառայող ռազմաբազայի սենյակ-սրահում այս պահին ներկա են Ավետիսյանների իրավահաջորդները և վերջիններիս ներկայացուցիչներն ու փաստաբանները: Վալերի Պերմյակովին երբ դատական նիստերի դահլիճ բերեցին, ավետիսյանների հարազատները վրդովվեցին՝ ձայնարկելով. «Թողեք զարկենք , հանգստանանք, մի թողեք նստի, թողեք ոտքի կանգնի, որ տեսնենք […]

Օմբուդսմենն այսօր վերջնական հրաժարական ներկայացրեց

Այսօրվանից կդադարեն Հայաստանի երրորդ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, քանի որ այսօր Կարեն Անդրեասյանը կրկնեց իր հրաժարականը: Այդ մասին համապատասխան գրությունն ուղարկվել է ՀՀ Ազգային Ժողով: Վաղվանից ՀՀ քաղաքացիներն Օմբուդսմենի գրասենյակում կարող են ստանալ միայն իրավական խորհրդատվություն, քանի որ ըստ օրենքի՝ առանց գործող Պաշտպանի առկայության որևէ այլ անձի հնարավորություն չի տրվում դիմումներ վարույթ ընդունել կամ շարունակել […]

Խոշոր հրդեհ՝ Ֆլեշ ՍՊԸ-ի բազայում /ֆոտո/

Հունվարի 17-ին, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդ փողոցի թիվ 4/2 հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի պահեստում: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը, ԱԻԱԽ-ն, «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող հրշեջ գնացքը և մեկ ավտոսանդուղք: Հայտարարել է հրդեհի բարդության «3-րդ աստիճան»: Պարզվել է, […]

Վրաստանում այս տարվա մեջ խոզի գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել

Խոզի գրիպի՝ H1N1 վիրուսի պատճառով Թբիլիսիում այս տարվա մեջ առաջին մահվան դեպքն է գրանցվել, հայտնում է «Գրուզիա Online»-ը: Վիրուսից մահացել է 39-ամյա մի տղամարդ: Հիվանդը Թբիլիսի էր հասցվել Վրաստանի արեւմտյան շրջանից: Դրա հետ մեկտեղ, ինչպես պնդում են մասնագետները, ներկա փուլում Վրաստանում համաճարակի սպառնալիք չկա: «Մենք հիվանդությունների աճ ենք սպասում փետրվարին, թեեւ ոչ այնպիսի աճ, որը […]

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնել է Պրահա

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 18-19-ն աշխատանքային այցով մեկնել է Պրահա: Այցի շրջանակում նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումները Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկայի, Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի եւ Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

Մոսկվայի դատարանը կքննի Լեւոն Հայրապետյանի գործը

Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը այսօր կքննի ձեռնարկատեր Լեւոն Հայրապետյանի նկատմամբ քրեական գործը` խարդախության մեղադրանքով, որը կապված է նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլար ստանալու հետ։ Ինչպես տեղեկացնում է Tass գործակալությունը, Լեւոն Հայրապետյանը մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի չորրորդ մասով նախատեսված հանցագործություն (խարդախություն) կատարելու մեջ:  

Առանց գործարարների հետ քննարկումների դժվար է լավ արդյունք ակնկալել

Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի արտահանումը խթանելու ուղղությամբ և այդ տեսանկյունից, արտահանման խորհրդի ստեղծումը կարևոր քայլ էր, մանավանդ, որ այն իր մեջ էֆեկտիվ մեանիզմներ է պարունակում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մանկավարժական համալսարան տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը: Հարցին, ինչո՞վ եք պայմանավորում վերջին շրջանում կառավարությունում տարբեր ձևաչափերով հանդիպումները հանդիպումներն ու քննարկումները գործարարների […]

Քիչ անց կլինի իմ երկրորդ հրաժարականը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Հայաստանի հարգարժան մարդիկ, Երբ հինգ տարի առաջ ստանձնում էի երբևէ ցանկացածս միակ պետական պաշտոնը, փորձեցի հանրությանը ներկայացնել իմ սպասելիքներն ու մղումներն այս տողերով. «Որպես իրավաբան` մարդկանց հավասարությունն օրենքի առաջ ինձ համար միշտ եղել է կարևորագույն սկզբունք: Որպես պրակտիկ մարդ` ես էլ գիտեմ‚ որ սա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի