14 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ջերմաստիճանի կտրուկ անկում. գյուղնախը զգուշացնում է

Համաձայն «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տեղեկատվության՝ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյան տեսքով առատ տեղումներ և ջերմաստիճանի կտրուկ անկում: Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերային ժամերին Արարատյան հարթավայրում սպասվում է -15-ից -200 C, լույս 4-ի գիշերը՝ -17-ից -220 C, հանրապետության լեռնային շրջաններում, համապատասխանաբար՝ -20-ից -250 C և -22-ից -270 C: Նման ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում լրացուցիչ միջոցներ չձեռնարկելու դեպքում ջերմատներում և […]

Նախարարը սահմանին էր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը դեկտեմբերի 30-ին, այցելել է ՀՀ Արարատի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N սահմանապահ զորամաս՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ զինծառայողներին շնորհավորելու և տոնական նվերներ հանձնելու համար: Նախարարի այցի կապակցությամբ կազմակերպած հանդիսավոր զինվորական շարասյան ժամանակ ողջունելով զինծառայողներին՝ Արամայիս Գրիգորյանը ՀՀ կառավարության, բնապահպանության նախարարության ողջ անձնակազմի անունից շնորհավորել է նրանց Ամանորը […]

Արփի Գաբրիելյանի ձեռքբերումները

«Ֆուլ Հաուսի» ժամանցային ծրագրի դերասանուհի Արփի Գաբրիելյանի համար 2015 թվականը բուռն աշխատանքային տարի էր. «Կապված աշխատանքի հետ ձեռքբերումներն իսկապես շատ էին՝ գեղարվեստական ֆիմեր, հեռուստատեսային հաջողված ծրագիր, բազմաթիվ համերգներ Հայաստանում և Միացյալ նահանգներում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանուհին նշելով, որ  2016 թվականից ակնկալիքները շատ են, միայն թե չի սիրում շատ խոսել դրանց մասին։ «Աստծո հաջողությամբ թող որ […]

Թող եկեղ տարին արգասաբեր և բեղուն լինի

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ջերմորեն շնորհավորում եմ ագրարային ոլորտի ներկայացուցիչներին՝ հողագործներին, գիտնականներին, գործարարներին, ֆերմերներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Տարեմուտի նախաշեմին ավանդաբար ամփոփելով կատարված աշխատանքը` կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ գյուղատնտեսության համար 2015 թվականը հաջողված էր: Տարվա ընթացքում գրանցված ցուցանիշներն ու աճի  դինամիկան ամրապնդեցին  այն լավատեսությունը, որ […]

2016 թվականը թող հոգևոր նորոգման տարի լինի. քահանա

Հենց այսօրվանից՝ դեկտեմբերի 30-ից, մեկնարկում է սուրբծննդյան պահքը: Այս շրջանը՝ մինչև հունվարի 5-ի երեկո, պահոց շրջան է: Այս մասին այսօր մամուլի ասուլի ժամանակ ասաց ԱՀԹ Նոր Նորքի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահան Ալավերդյանը: «Մեր հայրերը, մինչև խորհրդային ժամանակաշրջանը, այս շրջանը նշում էին հարավորինս սուրբծննդյան պատրաստությամբ: Եվ մեր բոլոր հոգևոր արարողակարգերն իրենց մերջ մշտապես ունեն […]

Շարունակելու ենք վերացնել թերությունները. Վլադիմիր Գասպարյան

ՀՀ ոստիկանության կոլեգիայի եւ իմ անունից շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, ոստիկանական ընտանիքներին, մեր համաքաղաքացիներին՝ ՍուրբԾննդյան եւ Ամանորի տոների առթիվ: Տարեսկիզբը ոչ միայն տոն է, այլեւ հետահայաց գնահատման, արվածը կշռելու եւ անելիքը տեսնելու հնարավորություն: 2011 թվականին սկսելով ոստիկանության արմատական բարեփոխման գործընթացը՝ համոզված էինք, որ զորելու ենք նորացնել ամեն ինչ՝ հայեցակարգերից մինչեւ համազգեստ, մասնագիտական պատրաստականությունից մինչեւծառայության տեխնիկական հագեցում, ոստիկանի կրթությունից մինչեւ սոցիալական ապահովության նոր մակարդակ: Այսօր վստահաբար կարող ենք ասել՝ բարեփոխման տարիներին իսկապես որակական անցում կատարվեց ոստիկանության պրոֆեսիոնալ, գործառնական ու կառուցվածքային նոր մակարդակի: Եվ ամենակարեւորը՝ ոստիկանության նոր քաղաքականության շնորհիվ աննախադեպ աճել է հասարակության վստահությունըմեր հանդեպ, բարձրանում է մեր աշխատանքի հանրային վերահսկողության աստիճանը, ոստիկանի եւ քաղաքացու համագործակցությունը վերաճում է համատեղ աշխատանքի: Մենք շարունակելու ենք առաջ ընթանալ բարեփոխումների ճանապարհով, քանզի դադարը հետընթաց կնշանակի, իսկ ոստիկանությունն ուղղակի պարտավոր է մեկ քայլ առաջ լինել հանրային զարգացումներից: Շարունակելու ենք վերացնել թերությունները, շտկել սխալները, համակարգը համալրել ոստիկանների նոր սերնդով: Շարունակելու ենք կառուցել օրենքի ու ժողովրդի պահանջած ոստիկանությունը: Համոզված եմ, որ միասնաբար ու արժանապատվորեն կիրագործենք մեր բոլոր խնդիրները, որոնց լուծմանը կոչված ենք եւ հանձն ենք առել՝  հանուն մեր երկրիներկայի եւ ապագայի: Հավատով ընդառաջ գնանք նոր ժամանակին: Կրկին շնորհավորում եմ մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան եւ Նոր տարվա առթիվ: Աստված մեզ պահապան:   Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ

Հաստատ քայլերով` դեպի վառ ապագա. Գաբրիել Ղազարյան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Հարգելի մարզիկներ, մարզիչներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, սիրելի հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Թող 2016 թվականը սպորտաշխարհի և ողջ հայ ժողովրդի համար լինի խաղաղության, կայունության և բարօրության տարի: Այսօր Հայաստանի Հանրապետությունն աշխարհին ներկայանում  է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի