21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնական այցելությունը Բուլղարիա

Հունվարի 15-ին մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Բուլղարիա։ Օդանավակայանից արտգործնախարար Նալբանդյանն ուղևորվեց Բուլղարիայի նախագահական պալատ, ուր նրան ընդունեց նախագահ Ռոսեն Պլևնելիևը։ Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Բուլղարիայի նախագահը նշեց, որ բուլղար և հայ ժողովուրդները կապված են պատմական բարեկամական ընդհանրություններով, և Սոֆիան շահագրգռված է երկկողմ համագործակցության առավել զարգացմամբ։ Նախագահ Պլևնելիևն ընդգծեց, որ Բուլղարիան հպարտանում է իր […]

ԱՄՆ-ի Կոնգրեսում 8 հոգի է հոսպիտալացվել՝ տարօրինակ նյութի պատճառով

ԱՄՆ Կոնգրեսի օֆիսային շենքերից մեկում կասկածելի նյութ են հայտնաբերել, ինչից հետո այնտեղ աշխատող 8 հոգու տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է Washington Post-ը։ Նրանց բոլորի մոտ նույն նախանշաններն են եղել, որոնք առաջացրել է այդ նյութը։ Սակայն թե նյութի բաղադրությունը, թե դրա առաջացրած նշանները խիստ գաղտնի են պահվում։  

Պատմության ամենահայտնի առաջին տիկինները /ֆոտո/

Նախագահների տիկնայք սովորաբար զբաղվում են բարեգործությամբ, հասարակական միջոցառումների են ներկայանում եւ վերջ, նրանց գործառույթը մեծ չէ։ Սակայն պատմության մեջ եղել են առաջին տիկիններ, որոնք մեծ դեր են ունեցել երկրի ղեկավարման հարցում։ Ռաիսա Գորբաչովա 1985 թվականին Միխայիլ Գորբաչովը ընտրվեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ, եւ նրա կինը՝ Ռաիսա Գորբաչովան, անմիջապես ներգրավվեց հասարակական աշխատանքին։ Նա Սովետական մշակույթի ֆոնդ […]

Լիբանանահայ երիտասարդները պատրաստվում են ակցիայի` Թուրքիայի դեսպանատան դիմաց. մանրամասներ

Վաղը` հունվարի 16-ին լիբանանահայ մի քանի երիտասարդների նախաձեռնությամբ բողոքի ինքնատիպ ակցիա կիրականացվի Թուրքիայի դեսպանատան դիմաց: Այդ մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ցույցի կազմակերպիչներից` Մայք Մարտիկյանը: Ակցիայի  մասնակիցները կհավաքվեն Անթիլիասի հրապարակում, այնուհետև փոխադրամիջոցներով կշարժվեն դեպքի դեսպանատուն: «Կոչ ենք անում բոլոր հայ և քուրդ երիտասարդներին իրենց ձայնը բարձրացնել Թուրքիայի դեսպանատան դիմաց և արտահայտել իրենց պահանջները: Առաջին […]

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են մարզերում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը

Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում նախ անդրադարձ է կատարվել մարզերում սուր […]

Անցկացվել են հայ-բրիտանական երկրորդ ռազմաքաղաքական խորհրդակցությունները

Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավարության պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական բնագավառում համագործակցության շրջանակներում Լոնդոնում հունվարի 14-ին անցկացվել են հայ-բրիտանական երկրորդ ռազմաքաղաքական խորհրդակցությունները, որին հայկական կողմից մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են 2015թ. երկկողմ համագործակցության արդյունքները և քննարկվել են հայ-բրիտանական պաշտպանական բնագավառում 2016-2017թ.թ. համագործակցության հեռանկարները: Քննարկումների արդյունքում ՀՀ […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եգիպտոսի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթին: Այս մասին տեղեկացնում են նախագահակնից: Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունը մեր երկրում սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա իր փորձն ու գիտելիքները կներդնի ի նպաստ երկու բարեկամ երկրների հարաբերությունների […]

Հայտնի գիտնականը մերժել է Թուրքիա գնալու Էրդողանի հրավերը

Ամերիկացի հայտնի լեզվաբան, փիլիսոփա և գրող Նոամ Չոմսկին (Խոմսկի), մերժել է Էրդողանի` Թուրքիա այցելելու և տեղում իրավիճակին ծանոթանալու հրավերը, գրում է  Ermenihaber.am-ը։ Էրդողանը աշխարհահռչակ գիտնականին ուղղված նման առաջարկով էր հանդես եկել այն բանից հետո, երբ Չոմսկին միացել էր օրերս 1128 թուրք գիտնականների կողմից ստորագրած «Այս մեղքին հանցակից չենք դառնա» համատեղ հայտարարությանը: Թուրք  ակադեմիկոսների «Հանուն խաղաղության» նախաձեռնության հրապարակած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի