27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ավազակային հարձակում` հայտնի գործարարի տան վրա. կա զոհ և վիրավոր

Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում քաղաքացին դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ զինված ու դիմակավորված հանցագործը ներս է մտել Բաշինջաղյան 65 տուն և զենքի սպառնալիքով ներսում բռնություն է գործադրում տան անդամների նկատմամբ: Այս մասին գրում է shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները՝ Մաշտոցի ոստիկանապետ […]

Քերրին Լավրովին ռուսերենով շնորհակալություն է հայտնել /վիդեո/

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպումը, հայտնում է РИА Новости-ն։ Հանդիպմանը ներկա են եղել 150 լրագրող, այն մեկնարկել է 15 րոպե ուշացումով։ Ջոն Քերրին ասել է, որ հույս ունի, որ այս բանակցությունները կնպաստեն բազմաթիվ խնդիրների կարգավորմանը, այդ թվում՝ սիրիական հարցի։ Նա ասել է, որ […]

Հյուծված էր. ի՞նչ խորհուրդ է տվել 27 օր հացադուլ արած որդուն

«Այսօր տեսակցել եմ Հայկին: Ճիշտ է, ժամանակը կարճ էր, բայց կարևորը տեսա որդուս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շանթ և ընկերներ» գործով դատական նիստի օրը ոստիկանների ուղղությամբ՝ օդամղիչ  ատրճանակից կրակելու համար դատապարտված Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը: Նշենք, որ Հայկը 27 օր հացադուլի մեջ էր և միայն երեկ է դադարեցրել այն: «Ես Հայկին բացատրեցի, թե ինչպես […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Կորեայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պակ Նո Փյոկը (նստավայրը` Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Ընդգծելով, որ Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերություների հաստատումից ի վեր երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն ընթացել է բարեկամական ոգով, […]

Նոր նշանակում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Վաղինակ Մկրտչյանին: Վարչական շրջանի նախկին ղեկավար Վարազդատ Մկրտչյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն եղել է արդյունավետ ու հաջողված, ինչը թիմային կազմակերպված աշխատանքի արդյունք է: Նշելով, որ հատկապես վարչական […]

Ապամոնտաժվում է

Մասնագիտական եզրակացության  հիման վրա  մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանքի թիվ 15 շենքին տրվել էր 4-րդ կարգի վթարայնության կարգավիճակ, հետևաբար շենքը ենթակա էր քանդման: Շենքում բնակվող 6 ընտանիքների նրկայացուցիչների  հետ կայացած հանդիպումների և քննարկումների արդյունքում  բոլոր բնակիչներն արդեն վերաբնակեցվել են նորակառույց շենքերում: Ներկայում ընթանում են 4-րդ կարգի վթարայնության շենքի ապամոնտաժման աշխատանքները:

Դավութօղլուն հուսով է, որ Մոսկվան չի դադարեցնի գազի մատակարարումը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին, որոնք լարվել էին, երբ թուրքական օդուժը խոցել էր ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը: Նա հայտնել է, որ Թուրքիան և Ռուսաստանը միշտ մտերիմ բարեկամներ են եղել և շարունակելու են լինել, քանի որ Ռուսաստանն ու Թուրքիան անհրաժեշտ են միմյանց՝ հանուն տարածաշրջանի կայության, անվտանգության  և զարգացման, գրում է Ermenihaber.am-ը: «Երբ […]

Եկեղեցականների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Գառնիկ աբեղա Մխիթարյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Գուգարաց թեմում: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը, ազատվելով Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակում ստանձնած պարտականություններից, նշանակվել […]

«Ընտրությունները կենաց-մահու պայքարի են վերածվել»

«Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցավ այնպես, ինչպես անցնում են վերջին 20 տարիների բոլոր ընտրությունները»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հայաստանյան վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը: Գալստյանի փոխանցմամբ` ընտրությունները, կարծես թե, կենաց-մահու պայքար լինեն` դրանք չեն փայլում իրենց բովանդակությամբ: «ՍԴՀԿ-ն մեր իրականության մեջ առաջին կուսակցությունն է, որ կողմ է եղել սահմանադրական բարեփոխումներին և կողմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի