Երեխայի ծննդյան միանվագ նպաստն այսուհետ կվճարվի անկանխիկ եղանակով

Այսօր՝ հունվարի 20-ին, կայացավ Կառավարության հերթական նիստը, որտեղ հայտարարվեց, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստն այսուհետ կվճարվի անկանխիկ եղանակով: Այս նախաձեռնությունն իրականացվում է պետական բյուջեի ծախսերի արդյունավետության բարձրացման նպատակով: Գործող օրենսդրության համաձայն, առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ վճարվում է 50 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխայի դեպքում՝ 1 միլիոն և հինգերորդ և հաջորդ երեխայի […]