29 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սահմանից Թումո

Երեք ժամ մինչև Դիլիջան ու երեք ժամ Դիլիջանից Վազաշեն, Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար, Սարիգյուղ, Բերքաբեր, Բաղանիս, Պառավաքար, Մովսես, Չինարի, Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան ու արդեն Ծաղկավան՝ Տավուշի սահմանամերձ գյուղեր: Այդ գյուղերի բնակիչներից մոտ յոթանասուն պատանի արդեն վեց ամիս է, ինչ Թումո Դիլիջանի ուսանողներ են: Նրանք Թումոյի, Հայրենիքի դարպասներ ՀԿ-ի ու Beeline Armenia-ի համատեղ «Սահմանամերձ գյուղերի երեխաները՝ Թումոյում» ծրագրի մասնակիցներն […]

Երևանում նախորդ շաբաթ հայտնաբերվել է հողազավթման 5 դեպք

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման մասով նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 5 դեպք: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման դեպքերի մասով էլ կազմվել է 3 արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է հսկողությունը […]

Գեղագիտության ազգային կենտրոնը անվանակոչվել է Հ. Իգիթյանի անունով

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ԿԳՆ «Գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կենտրոնի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի անունով կոչելու վերաբերյալ: Նախարարի հրամանի համար հիմք են հանդիսացել հայտնի գեղագետ, արվեստաբան, հասարակական-քաղաքական գործիչ Հենրիկ Իգիթյանի ներդրումը Գեղագիտության ազգային կենտրոնի հիմնադրման և զարգացման գործում, ինչպես նաև գեղարվեստական կրթության ասպարեզում ունեցած […]

Ազիզ Թամոյանը մատ է թափ տվել Ադրբեջանի վրա

Աշխարհի եւ Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն այսօր հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ադրբեջանական քարոզչամեքենայի՝ Հայաստանում ազգային փոքրամասնություններին ճնշելու մասին հաղորդումները։ «Վերջին օրերին ադրբեջանցի քարոզիչները ջանք ու եռանդ չեն խնայում հայ-ադրբեջանական սահմանում զոհված ազգությամբ եզդի զինծառայողներին որպես ահաբեկիչներ ներկայացնելու համար և կեղծ տեղեկություններ են տարածում իբր Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների, մասնավորապես` եզդիական համայնքի նկատմամբ կիրառվող […]

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Նյու Յորք

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 24-25-ը կայցելի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 50-ամյակին նվիրված նախարարական հանդիպմանը: Նախատեսված են նաև Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների հետ:

Լրագրողին անհի՞մն են դատապարտել

Լրագրող Արմենակ Դավթյանի պաշտպանները դիմել են Վճռաբեկ դատարան՝ խնդրելով բեկանել ՀՀ քրեական Վերաքննիչ դատարանի 2015 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը և կառչել քրեական գործի վարույթը Ա. Դավթյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Հիշեցնենք, որ Ա. Դավթյանը անազատության մեջ է 2015 թվականի ապրիլի 20-ից: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասով, որն է խարդախություն: Դավթյանը […]

Նաիրա Զոհրաբյանը պարզաբանում է Վահան Բաբայանի հրաժարականը

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը նորմալ է վերաբերում այն փաստին, որ Վահան Բաբայանը վայր է դրել կուսակցության մամլո խոսնակի  լիազորությունները: Կան ներկուսակցական խնդիրներ և Վ. Բաբայանը այլևս չի ցանկանում շարունակել խոսնակի պարտականությունը: «Վահան Բաբայանը մեր գործընկերն է, որևէ այլ տարաձայնություն՝ բացի մի քանի խնդիրներից՝ զուտ խոսնակի պարտականությունների հետ կապված, մենք չունենք: Այնպես որ՝ առաջիկայում մենք կներկայացնենք նոր […]

Վարդենյաց լեռնանցքը փակ է

Քիչ առաջ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացրեցին, որ  այսօր՝ փետրվարի 22-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, բքի պատճառով դեռեւս  փակ է մնում  Վարդենյաց լեռնանցքը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս  ավտոճանապարհները բաց են: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նույն ժամանակահատվածի տվյլաների համաձայն ձնաբքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գեղարքունիքի […]

ՀԷՑ-ը խոստանում է ազատել հավելագրումներ արած աշխատակիցներին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է տարածել վերջին շրջանում մի շարք զանգվածային լրատվամիջոցներով ընկերության գործունեության վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ։ «Էլեկտրաէներգիայի «հավելագրումների» վերաբերյալ Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատանքի գերակա ուղղությունների շարքում է նախկին ժամանակաշրջանից ժառանգություն մնացած արատավոր երեւույթների, այդ թվում՝ հավելագրումների եւ տարբեր այլ տեսակի խախտումների բացառումը: Բոլոր աշխատակիցներից պահանջվում է ազնիվ եւ մասնագիտական բարձր որակով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի