06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ստորագրվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հայ-շվեյցարական համաձայնագիրը

Փետրվարի 29-ին Ժնևում աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի հետ: Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց հայ-շվեյցարական դինամիկ զարգացող հարաբերությունների առնչությամբ, որոնց լիցք է հաղորդում բարձր մակարդակով շարունակական երկխոսությունը: Դիդիե Բուրկհալտերն իր հերթին նշեց, որ Շվեյցարիան կարևորում է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների սերտացումը: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ […]

«Օսկար-2016»․ աստղերը՝ կարմիր գորգին /ֆոտոշարք/

Ավարտվեց «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխության 88-րդ արարողությունը, եւ այսօր եւ մոտակա օրերին միջազգային հանրությունը կքննարկի դրա ամեն մանրուքը։ «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո աստղային զգեստներն ավելի երկար են քննարկվում, քան անվանակարգերում հաղթողները։ Այս պատճառով էլ ամեն անգամ հայտնիները կաշվից դուրս են գալիս՝ կարմիր գորգին ամենաշքեղը լինելու եւ բոլորից վառ փայլելու համար։ Այս անգամ էլ նրանցից ոմանց հաջողվեց դա, […]

Քաղաքացիական բնակչությունը չի կարող լինել հարձակման թիրախ և պետք է լինի պաշտպանված

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին Պարոն Նախագահ, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Մարդու իրավունքների խորհրդի արդյունավետ գործունեության տասը տարիներն ինքնին ձեռքբերում են, սակայն, միևնույն ժամանակ և մեծ պատասխանատվություն: Այս վերջին տարիների փորձառությունը ցույց տվեց, որ մարդու իրավունքները, խաղաղությունը և անվտանգությունը փոխկապակցված են: Այսօր աշխարհը հայտնվել է աննախադեպ […]

Բեռը թոթափած

Փետրվարի 25-ին Կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի՝ ԵՏՄ երկրներից Հայաստան ներկրվող մեքենաների համար այլևս չի վճարվի 20% ԱԱՀ: Այս հանգամանքը, բնականաբար,  կհանգեցնի նրան, որ տնտեսվարողները, ազատվելով հարկային բեռից, ավելի  աշխույժ առևտրաշրջանառություն կիրականացնեն: Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նշեց.  ‹‹Ընդհանուր առևտրաշրջանառության մեջ սա շատ դրական երևույթ է: Մեր տնտեսվարողները իրենց դժգոհությունը հայտնեցին, ու հետո որոշումը […]

ՀՀԿ-ականները Բակո Սահակյանի մոտ են եղել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին եւ նրանց հետ քննարկել համագործակցության հարցեր: ԼՂՀ նախագահի մամուլի գրասնեյակից հայտնում են, որ հանդիպմանբը մասնակցել են ՀՀԿ նախագահի տեղակալ Մուշեղ Լալայանը, ՀՀ Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ […]

«Մարիխուանա»՝ «Տոյոտա Կորոլայից»

Փետրվարի 28-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Սարալանջի փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Աղաս Ս.-ին և 1989 թ. ծնված Վարդան Գ.-ին՝ իր «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով: Մեքենայից հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված: Ըստ Վարդան Գ.-ի հայտարարության` հայտնաբերվածը «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, որը իր օգտագործման համար է: Նշանակվել է դատաքիմիական […]

«Օսկար 2016»-ի ժամանակ հարգել են Քըրք Քըրքորյանի հիշատակը /վիդեո/

Այսօր տեղի է ունեցել «Օսկար 2016» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կազմակերպիչները պատրաստել են հոլովակ՝ Blackbird երգի հիման վրա, որում հարգել են այն հայտնի մարդկանց հիշատակը, ովքեր մահացել են 2015-ին։ Տեսահոլովակում հիշատակվել է նաեւ բարերար Քըրք Քըրքորյանը։  

«Աշխարհ կանգնիր, իջնեմ… »

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը իր ֆեյսբուքի հանրագրում գրառել է. «Հայաստանյան պարադոքս 2. Այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովը էթիկապես խախտում չի ճանաչել պատգամավոր Շուշան Պետրոսյանի արարքը: Այս մասին որոշում է կայացվել : Ստացվում է, որ այսուհետ, յուրաքանչյուր մարդ կարող է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ, ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ԱՍԵԼ. «…«Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի […]

Տղամարդկանց 60 տոկոսը դեմ չէ

Տղամարդկանց 60 տոկոսը  դեմ չէ, որ կանայք իրենց ամուսնության առաջարկություն անեն: Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրում է լրագրող Արմեն Դուլյանը: «Չորս տարին մեկ անգամ՝ փետրվարի 29-ին աղջիկները իրավունք ունեն ամուսնության առաջարկ անել տղաներին: Սա էլ է, իհարկե, օտարածին ավանդույթ, բայց սոցիոլոգիական հարցումները վկայում են՝ տղերքի 60 տոկոսը ամենեւին դեմ չէ, որ դուք իրենց առաջարկ անեք… Մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի