15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Գոնե մի եռօրյա սուգ հայտարարեք անմեղ զոհերի հիշատակին․ Հրանտ Բագրատյան

Զորամասում բռնկված հրդեհն ու 15 զինվորների մահն ահավոր իրողություն է։ Այդ կոնտեքստում ՆՓ-ի ընդհանուր հաթաթաներն ու պատժելու պատրաստակամությունն անընդունելի են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Այն որ դու մեր վարչապետն ես արդեն ահավոր պատիժ է։ Դրանից ավել էլ ի՞նչ պատիժ կարող է լինել։ Ընդհանուր բաներ ասելու […]

Պարզվել են ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան մի շարք հանգամանքներ

Ինչպես արդեն տեղեկացվել է, 2023թ. hունվարի 19-ին, ժամը 01․30-ի սահմաններում ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի, դրա հետևանքով նույն վաշտի զինծառայողների մահվան, մի քանի զինծառայողների տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի […]

Հիսուսի աղոթքը․ ինչպե՞ս աղոթել

Հայր Պորֆիրիոսը հաճախ կրկնում էր, որ «Աստված ամեն ինչ է» և ասում, որ առանց Աստծուն աղոթելու ոչինչ չի լինում։ «Աղոթքը,- սովորեցնում էր նա,- բոլոր բարիքների մայրն է, միայն թե միշտ խոնարհությամբ արվի, ամբողջովին զերծ լինի եսասիրությունից և լի՝ Քրիստոսի հանդեպ սիրով»։ Սուրբլեռնեցի մի նորընծա վանական մի օր այցելեց հայր Պորֆիրիոսին Օրոպոսում և զրույցի ընթացքում հարցրեց․ […]

Ամենասեղմ ժամկետում հայտնաբերել և խստագույն պատասխանատվության ենթարկել այդ հանցավոր անտարբերության մեղավորներին, որոնք բանակը մատնել են անտերության և տարված են միայն սեփական աթոռը, պետական բարձր պաշտոններն ամեն գնով. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և վշտակցություն է հայտնում Գեղարքունիքի մարզում տեղակայված՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ընտանիքներին, հարազատներին, ծառայակից ընկերներին, վիրավոր զինծառայողներին մաղթում շուտափույթ ապաքինում: Նախագահ Սարգսյանը չափազանց կարևորում է ամենասեղմ ժամկետում հայտնաբերելը և խստագույն պատասխանատվության ենթարկելը այդ հանցավոր անտարբերության մեղավորներին և բոլոր այն պատասխանատուներին, […]

Վաղը կլրանար հրդեհի հետեւանքով զոհված զինծառայող Միշա Դումիկյանի ծառայության մեկ տարին․ News.am

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված՝ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է կրտսեր սերժանտ Միշա Դումիկյանը։ 19-ամյա Միշան մասնակից էր նաեւ սեպտեմբերյան մարտերին։ NEWS.am-ի հետ զրույցում Միշայի ազգականներից Արուս Դումիկյանը պատմեց, որ նա ուժային եռամարտով ու կարատեով է զբաղվել, Հայաստանում եւ սեւծովյան երկրներում անցկացվող մրցաշարերում չեմպիոն է ճանաչվել: «Վաղը կլրանա ուղիղ […]

ՀՀ այս իշխանությունը մեր ժողովրդին միայն մահ ու աղետ է բերում, իսկ գլխատված բանակի պայմաններում, ցավոք, այսպիսի ողբերգությունները մեր իրականության մեջ անխուսափելի են դարձել. «Պատիվ ունեմ»

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգությունը պետական կառավարման համակարգի փլուզման, Զինված ուժերում առկա բարձիթողի վիճակի և ռազմաքաղաքական իշխանության՝ բանակի նկատմամբ ցուցաբերած հանցավոր անտարբերության հետևանք է: Հայաստանի այս իշխանությունը մեր ժողովրդին միայն մահ ու աղետ է բերում, իսկ գլխատված բանակի պայմաններում, ցավոք, […]

«Պատահականությո՞ւն, թե՞ դավադրություն». Սերժ Սրապիոնյան

Սերժ Սրապիոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատահականությո՞ւն, թե՞ դավադրություն Ինձ այնպես է թվում, թե Հայոց բանակի վերջնական ոչնչացման մի քանի տարբեր ծրագրեր են մշակվել, որոնք գործի են դրվում ըստ համարակալության. -նախ կազմակերպվում է պայմանավորված պատերազմ, որտեղ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը պարտվում է` «հաղդելու ենգ» անհեթեթ լոզունգի, մշակույթի անկապ ներկայացուցիչների «տղերք ձեր օգնության կարիքն ունենք (թե՞ […]

«Սրանց թիկունքին 80 մլն թուրք ու 10 մլն ադրբեջանցի կա». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սրանց թիկունքին 80 մլն թուրք ու 10 մլն ադրբեջանցի կա։ Սրանք իրենց կամքով հեռացողը չեն։ Սրանց մնալը Հայի ոչնչացում է նշանակում։ Հեռացումը՝ փրկություն»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված