14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Վթարային ջրանջատում` Կենտրոնում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 3-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Պուշկինի փող. 37-54, Մաշտոցի պող. 25-27Ա, Փարպեցի փող. 1-14 համարների ջրամատակարարումը: Այս մաիսն տեղեկացնում են «Երևան Ջուր» ՓԲԸ-ից եւ միառժամանակ հայցում սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար:      

Զանգվածային ազատումներ` ոստիկանապետի չափորոշիչներով

Վլադիմիր Գասպարյանը շարունակում է կտրուկ կադրային փոփոխություններ իրականացրել: Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության անձնագրային և  վիզաների վարչության Երեւանի Մաշտոցի բաժնի պետը՝ աշխատակիցների հետ միասին: Այս մասին  Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Աշխատանքից ազատվել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը, Շիրակի մարզային վարչության […]

Ձերբակալվել է օրենքով գող «Անդո Խրամոյը»

Մոսկվայում ձերբակալվել է 43 -ամյա օրենքով գող Անդրանիկ Հարությունյանը՝ Անդո Խրամոյ մականունով, հայտնում է Росбалт-ը։ Անդրանիկ Հարությունյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել թմրադեղերի ապօրինի շրջանառության համար։ Դատարանի որոշումով նա դեռ կես տարի առաջ պետք է լքեր Ռուսաստանի տարածքը, սակայն դեռ այդ երկրի տարածքում է գտնվել, ինչի համար էլ ձերբակալվել է։

«Պետք է մաքրել ընտրական ցուցակները»

«Մեր երկրի հիմնական պրոբլեմը, որ գոյություն ունի մեր երկրում դա ժողովրդի բարոյահոգեբանական պակասն է, հույսի  պակասն է: Մեր ժողովուրդը իր Սահմանադրական իրավունքը իրացնելուց զրկված Է: Ընտրություններից հետո ժողովուրդը կանգնում է կոտրած տաշտակի առաջ և հասկանում, որ իր ձայնը ձևական բնույթ է կրում և երկրում ոչինչ չի փոխվում: Սա պատճառ է դառնում արտագաղթի: Ստեղծվել է մի […]

«Օզվերին է պետք խմել»

Հավակնորդների մրցաշարից առաջ հարցազրույց ֆավորիտներից մեկի` Լևոն Արոնյանի հետ: Սա նրա չորրորդ փորձն է` հանդես գալու աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:  Բավականին երկար ժամանակ հայ գրոսմայստերը համարվում էր Մագնուս Կարլսենի գլխավոր մրցակիցը: Այսօր Արոնյանը կանկեղծանա, թե ինչ է պակասում շախմատի թագը գրավելու համար: Հարցազրույցը` chess.am-ի: Ինձ վրա խաչ քաշեցին – Ի՞նչ եք կարծում` աշխարհի առաջնության ներկայիս համակարգը հաջող երևույթ է. հավակնորդների մրցաշար,այնուհետև մրցախաղ: – Ես շատ եմ սիրում հավակնորդների մրցաշարը: Ես հասկանում եմ, […]

Ինչպես մարսվեց մարտի 1-ը

Այսօր՝մարտի 2-ին հրավիրված ասուլիսին  ամփոփելով Հայաստանում ընտրությունների 28 տարվա փորձը «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը նկատեց, որ ընտրությունները երկրի արտաքին կառավարման գործիք են: Մանուչարյանի խոսքով՝  շատ հեշտ կարելի է կանխել ընտրակեղծիքները`առաջին իսկ ընտրության եւ կեղծիքների դեպքում` դրանք չճանաչելով: Այս համատեքստում, Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ Բելառուսի նախագահը Արեւմուտքի կողմից հայտարարվեց առաջին դիկտատոր, քանի որ նա […]

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է ինքնասպան եղել

  Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալ է ինքնասպան եղել՝ կախվելու միջոցով: Այդ մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ն, նշելով, ար լուրն նաեւ հաստատել է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Տղամարդը դատապարտվել էր 113-րդ հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննչական կոմիտեից հայտնում են, որ նշանակվել է դիակի դատաբժշկական […]

Ցրտահարության մեծ վտանգ կա

Գյուղացիները իրենց հույսը կապում են հողի ու դրանից ծնվող կարիքների հետ: Իսկ եթե եղանակային պայմաններն անհաճո են լինում, գաղտնիք չէ՝ հույսերն ի դերև են ելնում: Այս տարի ցրտահարության վտանգ կա: Այս մասին այսօր  «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ագրարագյուղացիական միավորում ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: «Այս տարի ցրտահարության հավանականությունը 80-90 տոկոս է: Եղանակն այսպես չպետք […]

ԱԺ փոխնախագահը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 1-ին Տավրիդյան պալատում հանդիպում է ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ: Կողմերը քննարկել են ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներին ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության մասնակցությանն առնչվող հարցեր: Ալեքսեյ Սերգեեւը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությունը միջխորհրդարանական […]

Միջինքի օրը Պահքի գաթա են պատրաստում

Անիրավ տնտեսի կիրակիից հետո Մեծ Պահքի 24-րդ օրը կոչվում է  Միջինք: Այսինքն՝ Մեծ պահքի օրերը կիսվում են: Այս տարի Միջինքը մարտի 2-ին է: Ազգային ժողովրդական սովորության համաձայն՝ տանտիկինները Միջինքի օրը Պահքի գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Ընտանիքի անդամներից ում բաժին է հասնում մետաղադրամը, նրան ողջ տարվա ընթացքում հաջողություն է սպասվում: Պահքի խմորեղենը կոչվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված