02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայաստանի ու Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հիմնախնդիրները

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Աթենքում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 15-ին հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոցիասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարները կարևորել են երկու բարեկամ ժողովուրդների և պետությւնների միջև բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, բարձրաստիճան փոխայցելությունները: Զրուցակիցները քննարկել են […]

«Marlboro»-ն դատի է տվել «Ararat»-ին

Մոսկվայի դատարանում լսվում է «Philip Morris Brands Sarl» ընկերության պահանջով դատական գործը ընդդեմ հայկական «Ararat»-ի։ Ամերիկյան ընկերությունը պահանջում է արգելել հայկական «Ararat» ծխախոտի շրջանառությունը Ռուսաստանի տարածքում, քանի որ, համաձայն հայցվոր կողմի ներկայացրած դիմումի՝ «Ararat»-ը սպառողին մոլորեցնում է՝ այն իր դիզայնով հիշեցնում է «Marlboro» ծխախոտը, հայտնում է eadaily.com-ը։ Հայցում նշում է, որ այսպիսով, «Ararat»-ը խանգարում է «Marlboro»-ի շրջանառությանը: Մինչդեռ պատասխանող կողմը […]

«Հայկական վերածնունդ»-ը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ

Այսօր` մարտի 15-ին, Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ պատգամավորներ Մհեր Շահգելդյանի և Հովհաննես Մարգարյանի հանդիպումը Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հիմնախնդիրները: Հանդիպման ընթացքում ՀՎԿ պատգամավորները ներկայացրել են կուսակցության մոտեցումները ընտրական գործընթացների թափանցիկության ապահովման ևընտրակեղծիքների դեմ պայքարի վերաբերյալ: Դրանք են. ա) ցուցակների ճշգրտումվրացական տարբերակով` ապահովելով […]

Վարդան Պետրոսյանի դեմ հայցի քննությունն ավարտվեց

Դատարանն այսօր հաստատել է հայտնի դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանի և աղմկահարույց ավտովթարի գործով մյուս կողմերի միջև երկու հաշտության համաձայնագրերը: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Վ.Պետրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Ըստ այդմ, Վ.Պետրոսյանը պարտավորվում է երկու մլն. դրամ վճարել տուժող Տ.Հակոբյանին՝ առողջության վերականգման նպատակով: Վերջինս էլ իր հերթին, հաշտության համաձայնությամբ, պարտավորվում է, որ որևէ պահանջ չի […]

Հրամանատարը զեկուցագիր գրեց, որ հրաման չեմ կատարում.սրտի հիվանդությամբ տառապող զինվորը պատմում է

«Ծառայությանս երկու-երեք ամսվա ընթացքում անընդհատ ինձ վատ եմ զգացել: Մի քանի անգամ եղել եմ բուժկետում, որտեղ արձանագրվել է, որ ես բարձր ճնշում եմ ունենում և սիրտս արագ է աշխատում: Վերջին անգամ  պալիգոններ ենք բարձրացել՝ «բռոնըվի կասկով»  2 կիլոմետր դիք էր: Շատ դժվար բարձրացա, երբ տեղ հասանք ու պետք է շարվեինք՝ չկարողացա: Նստել էի գետնին, որովհետև […]

Երեւանում կմեծարեն 90- ամյա դաշնակահար` Մարիա Ղամբարյանին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. մարտի 25-31-ը Հայաստանում տեղի կունենան մի շարք հոբելյանական միջոցառումներ` նվիրված Հայաստանի և Ռուսաստանի վաստակավոր արտիստ, դաշնակահար Մարիա Ղամբարյանի ծննդյան 90-ամյակին: Անվանի դաշնակահար Մարիա Ղամբարյանը հայրենական կատարողական դպրոցի փայլուն ներկայացուցիչներից է, ում արվեստն աչքի է ընկնում դաշնամուրային ոսկերչական ձեռագրով և հարուստ զգացմունքայնությամբ: Այն բանաստեղծական է և միևնույն ժամանակ` վառ արտիստիկ: […]

Ժամանակն է

Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը ԱԺ հայտարարությունների ժամին Հայաստանի իշխանությունները վերջերս բազմաթիվ  հայտարարություններ են արել, հավաստիացնելով, որ պատրաստ են ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հետ համագործակցել Ընտրական օրենսգրքի մշակման շուրջ: Ցավոք սրտի, իշխանությունների գործողությունները դեռեւս որեւէ կերպ չեն հաստատում այդ պնդումները: Հասկանալով, որ Ընտրական օրենսգիրքը կարեւորագույն փաստաթուղթ է, որի հիմնական դրույթները պետք է ընդունվեն ո՛չ թե իշխող կուսակցության […]

Ոստիկանապետը փոխում է ուղղությունը

Մարտի 15-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց համակարգի օպերատիվ ծառայությունների անձնակազմերի հետ: Ոստիկանության պետն անդրադարձավ հանդիպման նպատակին ու խնդիրներին: Վլադիմիր Գասպարյանը կրկին հիշեցրեց ոստիկանի ու սպայի առաքելության, հասարակության և քաղաքացու հանդեպ յուրաքանչյուրի պարտականությունների ու պատասխանատվության մասին: Ոստիկանության պետն ընդգծեց, որ նման հանդիպումները պարբերական են լինելու՝ նպատակ ունենալով լսել հատկապես երիտասարդ օպերատիվ ծառայողներին, ի […]

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը անցնող տարում 665 ստուգում է իրականացրել

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015 թվականին իրականացրել է 665 ստուգում: Նախորդ տարի Ծառայությունը հատկապես մեծ ուշադրություն է դարձրել նախակրթական և կրթական հաստատություններին մատակարարվող սննդամթերքի անվտանգության խնդիրներին. նախակրթական և կրթական ուսումնական հաստատությունները կազմել են ընդհանուր ստուգումների կեսից ավելին: Ստուգումների տարեկան ծրագրում ռիսկերի գնահատման արդյունքում ընդգրկվել են նաև բարձր, միջին և ցածր ռիսկայնություն ունեցող տնտեսավարող […]

Ծառերի էտը շարունակվում է

Մայրաքաղաքում շարունակվում են մարտի մեկից մեկնարկած ծառերի էտի և ձևավորման գարնանային աշխատանքները: Գործընթացն իրականացնում են 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունները և մասնագիտացված մեկ կազմակերպություն: Ծառերի էտը ներկայում ընթանում է ինչպես փողոցների հարակից հատվածներում, այնպես էլ բակային տարածքներում: Զուգահեռաբար կազմակերպվում է նաև ճյուղերի տեսակավորում և տեղափոխում: Աշխատանքներն ընթանում են Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության և վարչական շրջանների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված