«Նկատելի է ժողովրդի մեջ հայրենասիրական պոռթկում». հոգեբան
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին ԶԼՄ-ներով տարածվող լուրերը, թե հասարակության մեջ ինչպիսի՞ հոգեվիճակ է ստեղծում Henaran.am-ը զրուցել է հոգեբան Սամվել Խուդոյանի հետ:
Սահմանին տիրող գործողությունների մասին լուրերը ինչպիսի՞ հոգեբանական վիճակ է ստեղծում մարդկանց մեջ. «Մարդկանց մեջ ստեղծված խուճապն ակնհայտ է և բավականին այն բարձր է: Ասեմ, որ նկատելի է ժողովրդի մեջ հայրենասիրական պոռթկում և սահման գնալու համախմբվածության ոգն ակնհայտ է: Տարբեր ջոկատներ հերթագրում են կամավորականներին, ինչպես այստեղ այնպես էլ Ղարաբաղում: Լարվածություն նկատելի է ոչ միայն մեզ մոտ, այլ նաև Եվրոպայում: Խուճապ ասելով չեն վեր կենում ու փախնում: Ժողովուրդը անհանգսատցած է: Համացանցում ողողված լուրերի մեջ առկա է և վատ և լավ լուրեր, մեզ տխրեցնող և միաժամանակ ուարխացնող լուրեր»:
Նման իրավիճակներում հոգեբանը ԶԼՄ-ներով տեղեկությունների տարածումը կարևորում է. «ՊՆ իր տարածած հաղորդագրություններում հոգաբանական տեսանկյունից շատ գրագետ մոտեցում է դրսևորում: Նման կարգի տեղեկությունները պետք է առաջին աղբյուրից տարածվեն, հակառակ պարագայում սխալ տեղեկությունները հասարակության մեջ արհեստական խուճապ կսետղծի: ՊՆ շատ օպերատիվ և գրագետ է ապահվում նման կարգի տեղեկությունները»:
ԶԼՄ-ներին ուղղված հոգեբանի մասնագիտական խորհուրդն է տեղեկությունը տարածելուց առաջ դրսևորեն զգոնություն զերծ մնան չշտված և չհիմնավորված տեղեկություններ տարածելուց: