Հայաստանի արտգործնախարարը կայցելի Վիեննա
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 13-ին կայցելի Վիեննա՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության ԱԳ նախարարների հանդիպմանը։
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 13-ին կայցելի Վիեննա՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության ԱԳ նախարարների հանդիպմանը։
Մարտի 10-11-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Արտաշիսյան փողոցում` թիվ 27 դպրոցի մոտակայքում, այրվել է 800 քմ, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մոտակայքում՝ 1000 քմ խոտածածկ տարածք, Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում՝ 4000 քմ եղեգնուտ, Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի դաշտերում՝ 1 հա, […]
Հայաստանի հանրապետությունը 2010 թվականին վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների» կոնվենցիան, որտեղ հատուկ հոդվածով սահմանվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց մասնակցությունը քաղաքական և հասարակակական կյանքին: Վեցը տարի է կոնվեցիան ուժի մեջ է, բայց օրենսդրական առումով դեռ շատ անելիքներ ու բացեր կան»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության դաշինքի տնօրեն Զարուհի […]
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկումը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց ընտրական օրենսգրքի նախագիծը: Նա ասաց, որ ընտրական օրենսգրքում փորձել են լուծել այն հարցերը, որոնք ժամանակի ընթացքում այս կամ այն անգամ բարձրաձայնվել են և խնդրահարույց են համարվել: «Գործող ընտրական համակարգի հիմնական թերություններից մեկը այն է, […]
Այսօր ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ղեկավար կազմին է ներկայացրել ՎՊ նախագահի նորանշանակ տեղակալ Արա Նռանյանին: Շնորհավորելով պարոն Նռանյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը նշել է. “Վաղուց եմ ճանաչում Արա Նռանյանին` միասին աշխատել ենք: Պարոն Նռանյանը շատ արժանի գործիչ է, և վստահ եմ` թե´ իր աշխատանքով, թե´ իր փորձով, թե´ իր գիտելիքներով […]
Օդերևութաբանները տեղեկացնում են, որ առաջիկա 3-4 օրերին ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով: Այս հանգամանքը, բնականաբար, վտանգավոր է գյուղատնտեսության համար, մանավանդ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հանրապետության որոշ հատվածներում ծիրանենին արդեն ծաղկել է: Օդերևութաբաններն ահազանգում են. ցրտահարության վտանգ կա: ‹‹Դեռ վաղ է ասել, թե ցրտահարություն կլինի: Անցած ու նախանցած տարի օդերևութաբանները որևէ կարծիք չէին արտահայտում, բայց […]
Արտաժութի շուկայում այսօր դոլարն արժեւորվել է 17 լումայով` դառնալով 490,90 դրամ, եվրոն` 19 լումայով՝ դառնալով 538.37 դրամ: Ռուսական ռուբլու գինը նույնպես արժեւորվել է՝ 14 լումայով, դրառնալով՝ 6.93 դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ ԱՄՆ Դոլար 490.90 Եվրո 538.37 ՌԴ Ռուբլի 6.93
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները` վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ, Գյումրի քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Ուրարտու» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի (ըստ տեղեկությունների` նաև հնչած կրակոցների) վերաբերյալ ստացած տեղեկություններով Գյումրի քաղաքի թիվ 31 դպրոցի մոտ հայտնաբերել են Lexus 470 մակնիշի 33 PԼ 964 համարանիշի ավտոմեքենան` վնասված վիճակում: Ոստիկանությունն ունի կասկածներ, որ «Ուրարտու» […]
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
Թուրք բանաստեղծ Հուսեին Հայդարը «Ներողություն եմ խնդրում ռուս ժողովրդից» վերնագրով բանաստեղծություն է ձոնել Ռուսաստանին և թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական ռազմական ինքնաթիռի սպանված օդաչու Օլեգ Պեշկովին:
























