07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Անակնկալ խոստովանություն․ ԿՀՎ նախկին ղեկավարը ցանկանում է ամեն գնով կոտրել Լավրովի էլ․փոստը /վիդեո/

ԿՀՎ եւ ԱԱԳ նախկին ղեկավար Մայքլ Հեյդենը անակնկալ խոստովանություն է արել։ Նա ասել է, որ ամեն ինչ կտար՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի էլեկտրոնային փոստին հասնելու համար: Նա նման հայտարարություն է արել՝ մեկնաբանելով ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նամակագրության հրապարակումը, որն ուղարկելու համար նա անձնական փոստային սերվերն էր օգտագործել: «Եթե դեռեւս աշխատեի ԱԱԳ-ում եւ ինձ ասեին, […]

ԿԳ նախարարը շրջաբերական է ուղարկել մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի առնչությամբ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական է ուղարկել ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին` առաջարկելով համապատասխան հանձնարարականներով բացառել ուսումնական հաստատություններում Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոնական միջոցառումների շրջանակում պարտադրված դրամահավաքի դրսևորումները: ՀՀ ԿԳՆ ենթակայության դպրոցների տնօրենները ևս ստացել են համապատասխան հանձնարարականներ:

Ծառերը արմատախիլ են արվել. ահազանգում է Անահիտ Բախշյանը

«Հենց այս պահին ծառեր են հատվում Թամանյանի արձանի դիմացի «Սանտա Ֆե» սրճարանի շրջակայքում, որտեղ լայն թափով բետոնապատվում է այգու տարածքը: Այս մասին հայտարարություն է տարածել «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում Անահիտ Բախշյանը փաստեց, որ ահազանգողը քաղաքացի է եղել և հայտնել է, որ ոչ միայն ծառերը հատվում են, այլև արմատախիլ արվում: […]

Մեկնարկել է Մոգերինիի պաշտոնական այցը Ադրբեջան

Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ժամանել է Ադրբեջան: Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն, Մոգերինին հանդիպումներ կունենա Ադրբեջանի մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Բաքվում ԵՄ բարձր ներկայացուցիչն էներգետիկայի հարցով ԵՄ փոխնախագահի հետ կմասնակցի նաև «Հարավային գազային միջանցք» նախագծի գծով Խորհրդատվական խորհրդի նախարարների նիստին: Հարկ է նշել, […]

Գասպարին նորից պառկեց

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին նորից պառկել է: Իր ինքնատիպ բողոքի տարբերակը Գասպարին կիրառեց այսօր՝ փետրվարի 29-ին, երբ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը թույլ չտվեց Վարդգես Գասպարիի գործով վերսկսված դատավարության ժամանակ շարունակել հայտարարությունը: Վարդգես Գասպարին սկզբում  հայտարարեց, որ իր համար ակնհայտ է, որ նախագահողը  շահագրգռված չէ  արդարադատություն իրականացնել: «Գասպարի, ես Ձեզ […]

Դեսպան Թումանյանի հանդիպումը Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ

Փետրվարի 27-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Մահմուդ Գուդարզիի հետ: Բարձր գնահատելով հայ-իրանական հարաբերությունների մակարդակը, նախարարը գոհունակությամբ նշեց, որ տարբեր ժամանակահատվածներում Հայաստանից մի շարք մարզիկներ և մարզիչներ են այցելում Իրան և հանդես գալիս իրանական մարզական, մասնավորապես՝ ֆուտբոլային ակումբներում: Նախարար Գուդարզին բարձր գնահատեց նաև Իրանի հայ համայնքի դերը […]

«Եթե նամուսով իշխանություն ունենայինք …»

Իշխանությունը բացահայտ գնում է մարտի մեկը կոծկելու և մոռացնելու ուղիով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Ըստ Մանուկյանի՝ մարտի մեկի բացահայտման գործում առաջընթաց չկա: Արամ Մանուկյանը նկատեց, որ կառավարությունը  դեռևս չի կարողացել պատասխանել  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հարցերին, թե ի՞նչ է արել կառավարությունը մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների […]

«Պետք է պատգամավորների աչքերը հանել… բոլորը լակոտներ են»

«Եթե աչքերը հանելը էթիկայի հանձնաժողովի համար նորմալ է կամ ականջները կտրելը համապատասխանում է նորմային, ապա այն բոլոր պատգամավորները, ովքեր լրագրողներին կամ քաղաքացիներին նման բառեր կասեն,  ուրեմն պետք է նրանց աչքերը հանել, և նրանք բոլորը լակոտներ են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը: Նշենք, որ այսօր՝ փետրվարի 29-ին հրավիրված նիստում Հայաստանի ԱԺ […]

Հայկական տաշի-տուշին ու Լեպսի շռայլությունը /ֆոտո- վիդեո/

Շաբաթ օրը Հայկական երգի փառատոնի շրջանակներում շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ ՀՀ վաստակավոր արտիստները համերգ էին կազմակերպել եւ տաշի-տուշիով Կրեմլի համերգասրահում էին հավաքել  մոսկվաբնակ հայերին: Նույն պահին, ընդամենը 1 կմ հեռավորության վրա  ռուսական էստրադային երգիչ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գրիգորի Լեպսը իր փոքրիկ եւ համեստ համերգն էր կազմակերպել, այս անգամ արդեն Մոսկվայի մետրոյի՝ «Բորովիցկայա» «Արբատսկայա», եւ «Լենինի անվան գրադարան» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված