29 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ստեփանավանում երկրաշարժը է զգացվել

Սույն թվականի ապրիլի 3-ին, տեղական ժամանակով ժամը 23.18-ին (Գրինվիչի ժամանակով` ապրիլի 3-ին, ժամը 19.18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում՝ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.070 և արևելյան երկայնության 44.440: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է […]

Իրավիճակը շարունակում է լարված մնալ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը: Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: Ադրբեջանական բանակը կիրառում […]

Թշնամու տանկերը ոչնչացրեց, սակայն չկարողացավ փրկել իր կյանքը

Թշնամու տանկերը ոչնչացրեց, սակայն չկարողացավ փրկել իր կյանքը: Թեժ մարտերում հերոսաբար զոհված տանկիստ Հովիկ Մայիլյանը ԼՂՀ Հադրութ քաղաքից է: Նա 38 տարեկան էր, 3 անչափահաս երեխաների հայր, սիրված ընկեր… Հավերժ փառք քեզ, հերոս Հովիկ Մայիլյան… Աղբյուրը՝ Replik.am

Չգիտես , թե վաղն ինչ է բերելու քեզ

Որդյակ, մի մոռացիր իմ խրատները եւ իմ խոսքերը պահիր քո սրտում, որպեսզի երկարեն քո կյանքի օրերն ու կենդանությանդ տարիները եւ խաղաղություն ավելացնեն: Թող ողորմությունն ու հավատարմությունը չպակասեն քեզանից: Կապիր դրանք քո պարանոցին, գրիր քո սրտի լայն տախտակի վրա, եւ շնորհ կգտնես: Տիրոջ եւ մարդկանց առջեւ խորհիր բարու մասին: Ամբողջ սրտով հույսդ դիր Աստծու վրա եւ […]

Պայթյուն Հռոմի կենտրոնում․ կա զոհ

Հռոմի կենտրոնում՝ սրճարանում, նախօրեին պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել էլեկտրալարերի կարճ միացման հետեւանքով։ Պայթյունի հետեւանքով մահացել է սրճարանի աշխատակիցներից մեկը։ Նա մահացել է ծխահարվելու հետեւանքով։ Պայթյունը խիստ վախեցրել է զբոսաշրջիկներին ու տեղացիներին։ Ոստիկանները հետաքննում են դեպքի մանրամասները։  

Առավոտյան ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ուհրանոթներից շարունակել է  արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը: Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: Ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, “Գրադ”  կայանքներ և տանկեր: Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու […]

Նորից վերսկսվել է Մարտակերտի հրթիռակոծությունը գրադներով. Արամ Կարապետյան

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտնում է. «ժողովուրդ ջան, նորից վերսկսվել է Մարտակերտի հռթիրակոծությունը գրադներով…Ռազմաճակատի ամբողջ երկայնքով ոչ մի թիզ ադրբեջանցիները առաջ գալ չեն կարողանում: Բոլոր փորձերը ` Թալիշի, Հադրութի, Ասկերանի, Ջեբրաիլի, Ֆիզուլիի, Հորադիզի ուղղություններով վերջանում է նահանջով… Արցախում, հատկապես լեռներում առատ ձյուն է գալիս, ցրտել է»:

Ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունենք

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեսբուկյան իր էջում գրատում է կատարել. «Վերջապես սպասված լուրեր։ Հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն ազատագրելով նորանոր դիրքեր ու բնագծեր։ Փառք հայոց զինվորին»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված