17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Երեւանի քաղաքապետարանում ճոխ են դիմավորել

Այսօր քաղաքապետարան աշխատանքի եկած բոլոր կանանց և աղջիկներին սպասում էր անակնկալների մի ամբողջ շարք: Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից։ Քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի մուտքի մոտ նրանց նախ դիմավորել են Երևանի մնջախաղի թատրոնի դերասանները: Այնուհետև շենքի ներսում՝ գեղարվեստական լուծումներով ձևավորված նախասրահում, տոնին համահունչ տրամադրություն է ապահովել «Երգ-երգոց» հեռուստանախագծի երաժշտախումբը: Երևանի քաղաքապետի անունից ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ […]

ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 660 հազ. դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 29.02-04.03.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում  կայացվել է 900.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել 265,0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս: Մասնավորապես`  Ջրերի պահպանության ոլորտ Ջրերի և մթնոլորտի վերահսկողության […]

Ընտրություն գույների միջեւ. շիլաշփոթ կդառնա /վիդեո/

«Համապետական  շիլաշփոթի է  վերածվելու առաջիկա ընտրությունները եւ չենք կարողանալու տակից դուրս գալ»,-այսօր՝  մարտի 9-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին նկատեց փաստաբան  Նորայր Նորիկյանը: Նրա խոսքով՝ կատարվելու է գունային ընտրություն, քանի որ ընտրողին տրվելու է տարբեր գույների քվեաթերթիկ եւ այդ քվեաթերթիկով մտնելու է ընտրատեղամաս: «80 տարեկան պապի, որին դրսում հրահանգավորելու են , եւ ոչ միայն պապիկին, այլ նաեւ […]

Ուորլիքը Թբիլիսիում է․ կքննարկվի ԼՂ հարցը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Այդ մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Քիչ առաջ ժամանեցի Թբիլիսի և սպասում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ քննարկմանը»,- հայտնել է նա:

Մեղավորին պետք է հրապարակավ պատժել

«Անպատժելիությունն է բերում այս սպանությունների շարունակականությանը…Մեղավորին պետք է հրապարակավ պատժել»,-համոզված է զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը: Վալերի Մուրադյանին ինքնասպանության հասցնելու գործի վարույթը մոր խոսքով` կասեցվել է, սակայն դրա մասին ընտանիքի անդամները պատահական են իմացել: «2011թ. գործը կասեցվել էր: Փետրվարին, երբ նախագահը մեզ հանդիպեց նախագահականի մոտ ու խոստումներ տվեց, կասեցումից հանեցին ու վերսկսվեց: Գործը նորից կասեցրել […]

ՀՀ-ում ամսական 800-1000 ձեռնարկատիրություն է փակվում

Հայաստանում ամսական 800-1000 ձեռնարկատիրություն է փակվում,  հնարավոր է դրանից փոքր-ինչ ավել էլ բացվում են, սակայն նշեց, որ բացվածները էական ազդեցություն չեն ունենում տնտեսության վրա: այսօր այս մասին հայտարարել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը հրավիրված մամուլի ասուլիսում: Անրադառնալով  ՀՀ էկոնոմիկայի նոր նախարար Արծվիկ Մինասյանի գործունեությանը, վերջինս հույս է հայտնել, որ նա կկարողանա ՓՄՁ-ների նկատմամբ […]

Վահան Բաբայանը հաստատում է` կհեռանա

Մամուլում լուրեր են շրջանառվում, թե ԲՀԿ-ական Վահան Բաբայանը մտադիր է լքել կուսակցության շարքերը, բացի այս՝ Բաբայանը մտադիր է նոր քաղաքական ուժ ստեղծել: Henaran.am-ի հետ զրույցում Վահան Բաբայանը չհերքեց այս տեղեկությունները` փաստորեն հաստատելով կուսակցությունից հեռանալու մասին լուրերը: ‹‹Շուտով կլինի հայտարարություն, որի միջոցով ամեն ինչի մասին կիմանաք: Բայց գաղտնիք չէ, որ ես հայտարարել եմ՝ չի բացառվում, որ […]

Հրդեհներ

Մարտի 8-9-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝  Կոտայքի մարզի Շենավան գյուղում այրվել 15 քմ, Լոռու մարզի Տաշիր քաղաքում` 5 հա, Սպիտակ քաղաքում՝ 1000 քմ, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանների մոտակայքում՝ 300 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Դանակը ձեռքին հարձակվել է զբոսաշրջիկների վրա․ զոհ եւ վիրավորներ /վիդեո/

Իսրայելում՝ զբոսաշրջային Յաֆֆե քաղաքում, տղամարդը, դանակը ձեռքին, հարձակվել է անցորդների վրա ու դանակահարել նրանց։ Վիրավորները հիմնականում զբոսաշրջիկներ են եղել։ Այժմ ոստիկանները ստուգում են հանցագործի կապը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։ Լուրջ հիմքեր կան կարծելու, որ նա ահաբեկիչ է։ «Ես ճիչեր լսեցի, վազեցի այնտեղ, գետնին տղամարդ էր ընկած ամբողջովին արյան մեջ, նա ռուսերեն էր խոսում»,- պատմել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի