75-ամյա տանտիրուհուն գայլի ճիրաններից փրկել է շունը
Այսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Խաչիկ գյուղից ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ գյուղի տներից մեկում դեմքի մասում ստացած վնասվածքներով անօգնական կին կա և նրան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի մասին փրկարար ծառայությունից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության […]





































