Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԺԿ գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Հանրապետության Նախագահը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է դինամիկ զարգացող Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման ընթացքին, Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, որոնք ԵՄ հետ մեր երկրի հարաբերություններում կարևորագույն տեղ են զբաղեցնում: […]