21 Մարտի, Saturday, 2026
KFC

Նազիկ Ավդալյանն իր ոսկե մեդալը նվիրում է զոհված զինվորներին

Գյումրեցի ծանրորդուհի Նազիկ Ավդալյանը քիչ առաջ դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն: 69 կգ քաշային կարգում երկամարտում հավաքեց 237 կգ և 1 կգ-ով գերազանցեց արծաթե մեդալակրին: Պոկում վարժությունում նա 105 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը: Առաջինը բելառուս Դարյա Պաչաբուտն էր՝ 106 կգ արդյունքով:

Հրում վարժությունում Պաչաբուտը պայքարն ավարտեց 130 կգ արդյունքով, իսկ Ավդալյանը կարողացավ վերջին մոտեցմանը բարձրացնել 132 կգ և ապահովել ոսկե մեդալ: Նազիկն իր հաղթանակը նվիրում է զոհված հայ զինվորականներին և հայրենիքի պաշտպանողներին:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ