Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ֆրանսիացի խորհրդարանականներին
Մայիսի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռենե Ռուքեին և փոխնախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին: Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված ամուր փոխգործակցությունը, սերտ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափերում: Էդվարդ Նալբանդյանը կարևորեց ֆրանսիացի խորհրդարանականների այցը Արցախ՝ անձամբ ծանոթանալու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին, դրանց հաղթահարմանն ուղղված ԼՂՀ իշխանությունների ջանքերին։ Նախարար […]


































