Նարեկ Սարգսյանը համաձայն է` Նժդեհի արձանը Պետրոս Առաջինի նմանակն է

Լրագրողների հետ զրույցում Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն անդրադարձավ հասարակության մեջ տարածված այն տեսակետին, թե Գարեգին Նժդեհի արձանը նման է Պետրոս Առաջինին: Սարգսյանն ասաց՝ Գարեգին Նժդեհի արձանը նման է Պետրոս Առաջինին, քանի որ քանդակագործը Պիտերում է սովորել:
«Ընտրվել է այս արձանը, քանի որ մնացած բոլոր աշխատանքներում Նժդեհը ներկայացված էր կամ ձիով, կամ թրով, կամ զրահով»,- ասաց նախարարը:
Վերջինս անդրադարձավ նաև Համազասպ Բաբաջանջյանի արձանին: Նախարարը շեշտեց՝ որոշ թերություններ է նկատել աշխատանքում. «Բաբաջանյանի արձանն, իմ կարծիքով, որոշակի թերություններ ունի: Ճիշտն ասած, ողջունում եմ, որ քանդակագործը նրան չի ներկայացրել ձիով, թրով, լավ է, որ նստած է, բայց չգիտեմ` ինչու է նստած աթոռին, ոչ թե քարին»: