15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Տեսակցության եկածի մոտ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված

Մայիսի 27-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Վ. Մ.-ին տեսակցության եկած Գյումրի քաղաքի բնակիչ Կ. Ն.-ին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից։

Վերջինիս մոտից հայտնաբերել են թափանցիկ կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ` առկա երեք առանձին չափաբաժիններով, ընդհանուրը` 2,0 գրամ քաշով սպիտակ փոշենման, բյուրեղանման զանգվածով:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ