06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Կառավարությունը կողմ է. ԼՂ ճանաչման հարցը կքննարկի Ազգային ժողովը

Քիչ առաջ կառավարությունը քննարկեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին՝ պատգամավորներ Հրանտ Բագրատյանի ու Զարուհի Փոստնջյանի ներկայացրած օրինագիծը:  ՀՀ գործադիր մարմինը հավանություն տվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կմտնի Ազգային ժողով: ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը մասնավորապես նշեց. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա […]

Թուրքիայում քննարկվում է վարչապետ Դավութօղլուի հրաժարականի հարցը

Թուրքիայում քաղաքական կուլիսներում գնալով թեժանում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի միջև առկա տարաձայնությունների և վարչապետի հնարավոր հրաժարականի մասին քննարկումները: Այս քննարկումների թեժացման շարժառիթ է դարձել նախօրեին «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում Դավութօղլուի էմոցիոնալ ելույթը, որի ընթացքում վերջինս ասել է. «Եթե կա մի պաշտոն, որից հասարակ մահկանացուն կմտածի թե ոչ ոք, […]

«Հայր Սուրբ օրհնիր խաչս՝ առաջնագիծ եմ գնում»

Առաջնագծում հերթափոխի շտապող կամավորը խնդրում է Մկրտիչ աբեղա Կարապետյանին օրհնել իր պարանոցի խաչը, քանի որ վստահ է`  խաչի զորությամբ հաղթելու է թշնամուն: Առաջնագծում զինվորներին խրախուսող Հայր Սուրբը նկատում է, որ հայ զինվորը հաղթել է Ավարայրում մսից ու արյունից կազմված տանկերին՝ փղերին. «Երկաթե տանկերին էլ կհաղթենք », վստահեցնում է: Մանրամասները՝ տեսանյութում:

Հովիկ Աբրահամյանը տեսակցել է զոհված զինծառայողների ընտանիքներին

Տավուշի և Լոռու մարզեր կատարած այցի շրջանակներում Վարչապետ Հովիկ Աբրահամյանն հանդիպել է նաև ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին: Զորական համայնքում վարչապետը տեսակցել է զոհված զինծառայող Գարիկ Մովսիսյանի, իսկ Դիլիջանում՝ Վլադիմիր Ալիխանյանի ընտանիքին անդամներին: Հովիկ Աբրահամյանը խոստացել է զոհվածների ընտանիքի անդամներին աջակցել բոլոր անհրաժեշտ հարցերով: Զորական համայնքում, զոհված զինծառայողների հարազատները խնդրել են վարչապետից՝ լուծել գյուղի […]

Պատերազմը սկսվելու է, կամավոր գնալու եմ գյուլլի բերան /վիդեո/

Տաքսու  վարորդ  Ստանիսլավ Սիմոնյանը Henaran.am-ի հետ զրույցում վրդովված նկատեց, թե վարորդները կողմ են տուգանք վճարելու փոխարեն  գումարները  ուղղորդել երկրի պաշտպանական ոլորտի զարգացմանը: Հիշեցնենք, վարորդները բողոքում են մեծաքանակ տույժ-տուգանքներից` հայտարարելով, թե չեն վճարելու : ‹‹Մեր տված գումարներով հարուստները իրենց ջիպերը բենզին են լցնում, սիգնալ տալով  դես ու դեն գնում:  Մենք այդ գումարներով սննդամթերք ենք գնելու ու տանելու ենք […]

Մոսկվան փոխվում է. Հրապարակ

Ռուսաստանն ամբողջովին հույսը կտրել է Ալիևից՝ Ադրբեջանի ԵԱՏՄ մտնելու մասով, և հիմա, երբ արդեն խաղի մեջ են մտել այլ խաղացողներ, այդ թվում և՝ արևմտյան, ոչ միայն նկատողություն է անում Ռոգոզինին, ճիշտ է՝ ոչ Ադրբեջանին «անհարմար պահինե զենք մատակարարելու հայտարարության համար, այլ Ռոսկոսմոսի հետ կապված, և, ըստ մեր աղբյուրների, Ռուսաստանն այս օրերին ինչ-որ ձևով փորձում է […]

«Անալիտիկ» կայքի տնօրենը խոստանում է սկանդալային բացահայտումներ անել պաշտոնյաների մասին. Ժողովուրդ

«Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը շորթման կասկածանքով նախօրեին ձերբակալել Է «Անալիտիկե կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին և նրա աշխատակցին։ Նրանք մեղադրվում են Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից 300 հազար դրամ շորթելու մեջ։ Մինչ լրատվական դաշտը երեկ ողջ օրը փորձում Էր հասկանալ, թե ինչ Է տեղի ունեցել, երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ այս պատմության հետ կապված հերթական միջգերատեսչական […]

Կադրային զտումներ. Հրապարակ

Ֆինանսների նախարարության բաժանումից և ֆինանսներն ու Պետեկամուտների կոմիտեն տարանջատելուց հետո ՊԵԿ նախագահ նշանակված Հովհաննես Հովսեփյանն ակնհայտորեն կադրային զտումներ է իրականացնում: Նրա նշանակումից ընդամենը օրեր անց Բագրատաշենի մաքսայինի պետ Կարեն Գրիգորյանը` նախկին պետ Գագիկ Խաչատրյանի մերձավորներից մեկը, սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրածմ պաշտոնից: Նրան այդ պաշտոնում փոխարինել է Սողոմոն Մելիքսեթյանը: Վերջինս, ըստ ՊԵԿ-ից ստացված պարզաբանման, […]

Մոսկվան խնդիր չի տեսնում ԼՂ-ն ճանաչելու հայ պատգամավորների նախաձեռնության մեջ․ Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խուճապի պատճառ չի տեսնում՝ կապված հայ պատգամավորների՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման նախաձեռնության հետ, քանի որ Երեւանը հայտարարում է, որ տարածաշրջանի կարգավիճակը միակողմանի չի որոշվի։ Լավրովն այդ մասին ասել է РИА Новости-ի հետ հարցազրույցի ժամանակ։ «Ինչ վերաբերում է այդ առաջարկին, ապա Հայաստանը չի քննարկում Լեռնային Ղարաբաղի ճանաչումը, դա խորհրդարանի երկու անդամի առաջարկությունն է: […]

Սերժ Սարգսյանը չպետք է գնա այդ քայլին. Առավոտ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով` Ղարաբաղի անկախությունը Հայաստանի կողմից  ճանաչելը քաղաքական զինանոցի այն բախտորոշ մեթողներից է, որը չի կարելի նման  հաճախականությամբ օգտագործել։ Հիշեցնենք, որ Հայաստանի կառսվարության մայիսի 5-ի նիստի օրակարգում ընդգրկված է Ազգային ժողովի պատգամավորներ  Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը։ Այս առիթով իր դիրքորոշումն էր հայտնել նաեւ Լեոնային Ղարաբաղի նախագահի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված