15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այդ համաձայնագիրը ՀՀ-ին հնարավորություն է տալիս օգտվել ՌԴ-ի հակաօդային համակարգի լայն հնարավորություններից. Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում  անդրադառնալով ՌԴ-ի հետ ՀՕՊ միավորված համակարգ ստեղծելու համաձայնագրին՝  Էդուարդ Շարմազանովն ասաց, թե հիմնականում  այն մարդիկ  են քննադատում  այս համաձայանագիրը, ովքեր  ծանոթ չեն համաձայնագրին, չեն ընթերցել տեքստը:

«Առաջին՝ համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի դեկտեմբերին, համաձայնագիրը կոչվում է «ՀՕՊ միավորված համակարգի համաձայնագիր», միավորված եւ ոչ թե միասնական: Եթե Բելառուսն ու ՌԴ-ն կնքել են միասնական, ապա Հայաստանն ու ՌԴ-ն կնքել են միավորված համաձայնագիր, դա նշանակում է, որ կողմերը պահպանում են իրենց ինքնիշխանությունը»,- հայտարարեց ՀՀԿ խոսնակը` պնդելով` այս համաձայնագրի կնքումը ճիշտ որոշում էր, քանի որ այն  ՀՀ-ին հնարավորություն է տալիս օգտվել ՌԴ-ի հակաօդային համակարգի լայն հնարավորություններից:

«Երկրորդ՝ համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված է, քանի որ ՀՀ-ն ու ՌԴ-ն չունեն ցամաքային սահման, Հայաստանի սահմաններում ունենում ենք առանձին ՀՕՊ համակարգ, որի ղեկավարումն իրականացնում է ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնյան, որը համաձայնեցնում է Գերագույն հրամանատարի հետ: Այս համաձայնագրում որեւէ տառ, բառ, ստորակետ, չակերտ կամ այլ կետադրական նշան չկա, որ կապված է Արցախի հետ», – եզրափակեց  Շարմազանովը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ