14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Օպերայի պատերին խզմզել էին. «Տեղերը կուսակցության համար են, Ազնավու­րը մերն է»

Հայրս սովորություն ուներ մականուններ տալու իր ծա­նոթներին ու ընկերներին, օրինակի համար, «Արջ Պետրոս», «էշեկ Սիմոն» եւ շատ ուրիշներ: Սիմոնը բոլորովին էլ հիմար մարդ չէր, չէ, պարզապես նրան այդ էր բաժին ընկել, եւ Ֆրանսիայում ապրելու տարիներին բոլոր ընկերները նրան «էշեկ Սիմոն» էին ասում: 1947-ին Հայաստան գալուց հետո, նա հյուրանոցի ռեստորանում ավագ սպասավոր էր: «Ես էշեկ Սիմոնն […]

ՉԼ կիսաեզրափակիչ․ Ռեալը կմրցի Մանչեսթեր Սիթիի հետ

Մադրիդի «Ռեալն» այսօր 27-րդ անգամ հանդես կգա ֆուտբոլի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում: Իսպանական գրանտը կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Բուքմեյքեերները այս հակամարտությունում նախապատվությունը տալիս են իսպանական ակումբին: «Ռեալը» անգլիական թիմերի հետ անցկացրած վերջին 8 պաշտոնական խաղերում տարել է 6 հաղթանակ։  

Չորս միֆ

Պատերազմը չարիք է, մենք դա գիտենք ոչ դասագրքերից, այլ՝ մեր փորձով: Գիտեք ու համոզվում ենք ամեն օր, վերջին ապացույցները տվեց քառօրյա պատերազմը, որի ժամանակ ադրբեջանցիների հակամարդկային գործողությունների փաստով արդեն Եվրոպական դատարանն է զբաղվում: Գուցե արտառոց է հնչելու, բայց քառօրյա պատերազմը նաև դրական ազդեցություն ունեցավ՝ մենք արթնացանք ընդարմացումից ու դարձանք միասնական բռունցք: Համերաշխությունը, հանդուրժողականությունը, չհասկացվածության պատերի […]

Հալաբյան փողոցի հարակից շենքերի պատուհանների կոտրված ապակիները փոխարինվել են նորերով

Ապրիլի 25-ի ուշ երեկոյան Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի արդյունքում վնասվել են հարակից շենքերի մի քանի բնակարանների պատուհաններ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է սեղմ ժամկետում ուսումնասիրել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հարակից բազմաբնակարան շենքերի բնակիչների բնակարաններին հասցված վնասի չափը: Միաժամանակ նշվել է, որ, ըստ անհրաժեշտության, Երևանի […]

Որոտան գետում երեխա է խեղդվել

Ապրիլի 26-ին, ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղում 8-10 ամյա երեխան ընկել է Որոտան գետը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 19.30-ին երեխայի մարմինը հայտնաբերվել է Անգեղակոթի ջրամբարում՝ ջրի մակերևույթի վրա: Ջրափրկրարները մարմինը դուրս են բերել ջրից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Մայրը վաճառել է նորածին որդուն, որպեսզի հետ վերադարձնի մյուս որդուն

Սանկտ-Պետերբուրգում ձերբակալվել է 34-ամյա մի կին, ով ցանկանում էր վաճառել նորածին որդուն։ Ոստիկաններին նա պատմել է, որ փոքրիկին ցանկացել է վաճառել, որպեսզի հարազատներից գնի իր ավագ որդուն։ Ինչպես պարզվել է, ամուսնալուծությունից հետո տղան մնացել է ամուսնու մոտ։ Ընդ որում, կինը Դաղստանից է, հատուկ Պետերբուրգ է մեկնել, որպեսզի բարեկամները չիմանան, որ ինքը հղիացել է, որպեսզի վաճառի […]

Հռիփսիմե Խուրշուդյանի արյան մեջ խթանիչ է հայտնաբերվել

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի օրգանիզմում հայտնաբերվել է  մելդրոնատի չափաբաժին, որը, սակայն, բավարար չէ վերջինիս որակազրկելու համար։ «Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը (WADA) ունի խթանիչների հստակ սահմանված չափաբաժին, որը մարզիկի օրգանիզմում գերազանցելու դեպքում, վերջինս որակազրկվում է: Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ հայտնաբերված մելդրոնատի քանակը բավարար չէ նրան որակազրկելու համար»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի […]

Սրանով բանակի խնդիրները չեն լուծվում բացարձակապես, բայց …

Ապրիլի 2-ից հետո բոլորս անընդհատ ասում ենք ոչ մեկ հրաժարական չտվեց, պատասխան չտվեց: Այժմ պաշտոններից ազատվել են երեք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոց զբաղեցրած պաշտոններն արդեն ասում են այն մասին, թե որտեղ են խնդիրներ եղել` հետախուզություն, կապ ու մատակարարում: Ես էլ համաձայն եմ, որ սա նվազագույն է, ամբողջը չէ ու չի կարող լինել: Սրանով բանակի խնդիրները չեն […]

Ովքեր պետք է լինեն հաջորդիվ

Մենք ասացինք, որ պատերազմի դաշտում 80-ականների զենքով կարողացանք պաշտպանվել ու մեզ արդիականացում է հարկավոր, այն, որ հաղթեցինք քառօրյա պատերազմում, դա խոսում է մեր հոգու մասին, զինվորի՝ դեպի հայրենիք սիրո մասին: Այս կոնտեքստում մենք պետք է հասկանանք, որ նաեւ խորհրդարանական դիվանագիտության մեջ 70-80-ականների «զենքերը» պետք է փոխարինվեն արդիական «զինատեսակներով», այսինքն՝ խորհրդարան պետք է գան մարդիկ, որոնք […]

Հիմնական վտանգն անցել է․ նոր տվյալներ

Ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժած և այսօր առավոտյան Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է: Տղաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկների կողմից անզգայացման ներքո կատարվել են վերքերի մշակում, օտար մարմիննների հեռացում,  ինչպես նաև այլ  գործողություններ: «Հիմնական վտանգն անցել է, վերակենդանացման և վիրաբուժական ծառայությունները համատեղ անում են բոլոր անհրաժեշտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի