12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Արցախում շարունակվում են լայնամասշտաբ զորավարժությունները /վիդեո/

Արցախում շարունակվում են լայնամասշտաբ զորավարժությունները, որոնց ակտիվ մասնակցում են, թե՛ հայոց բանակի զինվորներ, թե՛ ազատամարտիկներ և աշխարհազորայիններ: Առավելագույնս պատերազմական իրավիճակներին մոտեցված, բարդ պայմաններում իրականացվող զորավարժությունների նպատակը, հազարավոր ազատամարտիկներին, աշխարհազորայիններին և սահմանապահ առաքելություն չիրականացնող զինծառայողներին, վերապատրաստելն ու ևս մեկ անգամ զենքի հետ ծանոթացնելն էր, ինչպես նաև կամավորականներին սեփական գիտելիքները վերհիշելու և ուժերը վերստուգելու ևս մեկ հնարավորության […]

«Սա անպտուղ աշխատանք է»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց՝ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունները միշտ եղել են ազդեցիկ իրադարձություններ, քանի որ մինչ այս ՎՊ-ն ներկայացնում էր բարեխիղճ աշխատանք, որտեղ բացահայտված էր լինում կոռուպցիան և այլ բացասական երևույթներ: «Ես այս պահին դեժավյու  եմ ապրում, քանի որ տարեցտարի ներկայացվում է ՎՊ հաշվետվությունը, փաստեր են ներկայացվում կոռուպցիայի մասին, բայց […]

Օգտակար խորհուրդներ թունաքիմիկատներով թունավորումներից խուսափելու համար

Արդեն սկսվել է հողագործության շրջանը և թունաքիմիկատներով թունավորումների խնդիրն արդիական է: Թունաքիմիկատներով թունավորումներից խուսափելու և դրանք կանխարգելելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ Թունաքիմիկատներ գնելիս հետևել թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա, չգնել թունաքիմիկատներ, որոնց մակնշումը բացակայում է կամ գրված  է սպառողի համար անհասկանալի լեզվով:   […]

Հետաքննական մեխանիզմները պետք է հստակ ճշտվեն

«Հայ Յեղափոխական Դաշնակցության» Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ հանդիմանը  նշեց, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության չի կարելի ակնկալել, որ ինչ-որ արդյունք ձեռք կբերվի ԼՂ հիմնահարցում։ Նա նշեց, որ նախ պետք է ճանաչվի ԼՂ անկախությունը։ «Չի կարելի անհավասար փոխզիջումներ անել, որովհետև եթե փոխզիջման խնդիր է, պետք է համահավասար լինի»,- […]

Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նիստին

Մայիսի 18-ին Սոֆիայում կայացավ Եվրոպայի խորհրդի գործադիր մարմնի՝ նախարարների կոմիտեի 126-րդ նստաշրջանը, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ ԵԽ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը ներկա էին և քննարկումներին մասնակցեցին ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը, կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ։ Իր խոսքում անդրադառնալով Եվրախորհրդի օրակարգային հարցերին՝ […]

Ինչո՞ւ չի բացահայտվում ճշմարտությունը/վիդեո/

«Դնեպրիկ Բաղդասարյանը, որը Հայաստանի հրետանու հսկան է, գնահատված չի եղել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, հետախույզ Արթուր Բունիաթյանը: Ազատամարտիկի խոսքով` կան պատմական իրողություններ, որոնք պետք է բացահայտվեն ու բոլոր հերոսները լինեն իրենց ճիշտ տեղերում: Մանրամասները՝ տեսանյութում:

Բասկերի Երկրի Դոնոստիա /Սան Սեբաստիան/ քաղաքը աջակցում է Ստեփանակերտին

Ապրիլի 26-ին Բասկերի Երկրի (Իսպանիա) Գիպուսկոա նահանգի մայրաքաղաք Դոնոստիայի (Սան Սեբաստիանի) քաղաքապետարանում ներկայացված խմբակցությունների ղեկավարների ժողովի հերթական նիստում ընդունվել է հետևյալ ինստիտուցոինալ հայտարարությունը, որը հաստատվել է քաղաքապետի կողմից մայիսի 5-ին։ Դոնոստիայի (Սան Սեբաստիանի) քաղաքապետարանը՝ Այս ծանր պահին Ստեփանակերտին փոխանցում է իր զորակցությունը՝ վերահաստատելով վերջինիս բնակչության խաղաղ և բնականոն կերպով ապրելու իրավունքը: Կոչ է անում բոլոր […]

Բացօթյա համերգով կշնորհավորեն Շառլ Ազնավուրի 92 ամյակը

Սիրված շանսոնյե Շառլ Ազնավուրի 92-րդ տարեդարձը հայաստանցի հանդիսատեսի կյանքում կնշանավորվի համերգով: Մայիսի 22-ին` ժամը 20:00-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կկազմակերպվի բացօթյա համերգ` նվիրված աշխարհահռչակ երգչի 92 ամյակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ելույթներով հանդես կգան անվանի երաժիշտներ Լևոն Մալխասյանը, Արամոն, Տիգրան Համասյանը, «Արտ Սինեմա» անսամբլը, Սոնա Շիրոյանը և Հայկ Պետրոսյանը: Համերգի ընթացքում կհնչեն Շառլ Ազնավուրի լավագույն ստեղծագործությունների կատարումները: […]

Աղջկա համար խոսակցությունն ավարտվեց դանակահարությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է մայիսի 16-ին դպրոցի մոտ 12-րդ դասարանի աշակերտների վիճաբանության շարժառիթը, որի ժամանակ նրանցից մեկին պատճառվել է ծանր մարմնական վնաս: 2016 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 16:03-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող […]

Ի՞նչ է անում ԱԳՆ֊ն. ադրբեջանցիները գազազած շրջում են քաղաքում

Ուկրաինայի Լվով քաղաքում կրքերը հետզհետե թեժանում են։ Ընկերներս տեղեկացրին, որ ադրբեջանցիները հայ գտնելու և վրեժխնդիր լինելու մտադրությամբ մեծ խմբերով շրջում են քաղաքի փողոցներում։ Իրավապահ մարմիններն էլ, կարծես, ուշադրություն չեն դարձնում այդ փաստին։ Նրանք ավելի կենտրոնացած են նախօրեին տեղի ունեցած զանգվածային կռվի փաստի վրա։ Եվ դա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք աշխատանքի այն ծավալը, որն ադրբեջանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի