19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հռիփսիմե Խուրշուդյանը ժամանակավորապես որակազրկվել է

Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը հայտնվել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից ժամանակավորապես որակազրկված մարզիկների ցուցակում: Ինչպես տեղեկացնում է ԾՄՖ-ի պաշտոնական կայքը, 2008 թվականի օլիմպիական խաղերում հայ մարզուհու դոպինգ թեստի պատասխանում հայտնաբերվել է արգելված խթանիչ՝ ստանոզոլոլ: Հռիփսիմե Խուրշուդյանը որակազրկվել է եւ չի կարող մասնակցել առաջիկա մրցաշարերին: Ընդգծենք՝ այս որոշումը վերջնական չէ: Վերջնական որոշում կկայացնեն Միջազգային օլիմպիական կոմիտեն ու […]

Ճակնդեղի բուժիչ հատկությունները

Ճակնդեղը հարուստ է բջջանյութով, սպիտակուցով և ջրով: Այն լրացուցիչ էներգիա է հաղորդում և բուժիչ հատկությունների շնորհիվ կանխում տարատեսակ հիվանդություններ, հատկապես օգտակար է լյարդի համար: – կանխում է անեմիան և նպաստում է հեմոգլոբինի արտադրությանը – օգնում է օրգանիզմում նոր բջիջների ստեղծմանը՝ունենալով երիտասարդացնող ազդեցություն – բարելավում է մարսողությունը – կարգավորում է նյութափոխանակությունը – օրգանիզմից հեռացնում է թունավոր […]

Պատերազմի հավանականությունը մեծ է. քաղաքագետ /վիդեո/

«Լայնամաշտաբ գործողությունների վերաբերյալ պետք է նշեմ, որ ոչ-ոք չի կարող ասել` կլինի թե չի լինի, հավանականությունը շատ մեծ է, քանի որ չորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանը գրեթե ոչ մի խնդիրներ չունեցավ միջազգային հանրության հետ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով քաղաքական մի շարք տեսաբանների պատերազմի վերսկսմանը վերաբերվող կանխատեսումներին՝ ասաց  քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «800 քմ տարածք գրավելով Ադրբեջանը, ասես,  ապահովագրեց […]

Օձը մտել է «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի մեջ

Հունիսի 21-ին, ժամը 11.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 56ա շենքի մոտակայքում կայանված “Opel Vectra” մակնիշի ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Մետաղյա ձողը մտել է տղամարդու որովայնը

Հունիսի 21-ին, ժամը 14.55-ին տեղեկություն է ստացվել, որ մետաղյա ձողը մտել է Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի տներից մեկի բնակչի որովայնը. ձողը կտրելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակիչ Ա. Վ.-ը (ծնվ. 1957թ.) աշխատանքների կատարման ժամանակ ընկել է մետաղյա ձողի վրա՝ վնասելով որովայնը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի […]

Տեղի ունեցավ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը

Այսօր ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլերի վիճակահանությունը:  Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հայաստանի գավաթակիր «Բանանցը» կմրցի Կիպրոսի «Օմոնիա» թիմի հետ, արծաթե մեդալակիր «Շիրակը»՝ վրացական «Դիլա» թիմի, իսկ բրոնզե մեդալակիր «Փյունիկը»՝ Ջիբրալթարը ներկայացնող «Եվրոպա» թիմի հետ: Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 30-ին, իսկ պատասխան […]

22 ամյա Տիգրանն ու կանեփը

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները հունիսի 20-ին, ժամը 19.30-ին, Դարպաս գյուղի հանդամասից, թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Տիգրան Խ.-ին: Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է կանեփանման զանգված: Տիգրան Խ.-ն հայտնել է, որ կանեփը քաղել է Դարպաս գյուղի հանդամասից՝ իր օգտագործման նպատակով: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

Ոստիկանության զորքեր. 24 տարվա արժանապատիվ ծառայություն հանուն օրենքի և ժողովրդի

Հունիսի 21-ին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարության շարահրապարակում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն՝ նվիրված ոստիկանության զորքերի կազմավորման քսանչորսերորդ տարեդարձին: Հանդիսությանը մասնակցում էին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության բարձրաստիճան սպաներ, հյուրեր: Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը կազմավորվեց Արցախյան ազատամարտի հերոսական օրերին՝ աշխարհազորի հետ պաշտպանելով մեր երկրի սահմանները, երկրի ներսում պայքարելով զինված հանցախմբերի դեմ, պահպանելով հասարակական կարգն ու քաղաքացիների […]

Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությանը Հայաստանը կներկայանա 6 մարզիկով

Ծանրամարտի երիտասարդների աշխարհի  առաջնությանը Հայաստանը կներկայանա 6 մարզիկով: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունիսի 23-ից հուլիսի 2-ը կկայանա երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը տղաների պայքարում կներկայացնեն Ժորժ Եղիկյանը (77 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ), Սամվել Գասպարյանը (94 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ): Աղջիկների պայքարում մեդալների համար կպայքարեն Սոնա Պողոսյանը և Արփինե Դալալյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի