19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ի՞նչ անի, գուցե գլուխկոնծի տա…/վիդեո/

«Էտ մարդը արդեն չգիտի ի՞նչ անի՝ գլուխկոնծի տա, որ համար են նորմալ է ու ուշադրություն հրավիրվի գործի վրա»,-այսօր՝ հունիսի 21-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ,  անդրադառնալով երեկվանից հացադուլի մեջ գտնվող ազատազրկված գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի խնդրին՝ ասաց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի համակարգող Գագիկ Սարուխանյանը: Սարուխանյանը մանրամասնեց վաղաժամկետ ազատման դիմումով անկախ հանձնաժողովին դիմելու կարգը: […]

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները, նախանշվել են առաջիկա անելիքները: Սերխիո Նահապետյանը ներկայացրել է Ռամկավար ազատական կուսակցության առաջիկա ծրագրերը և նպատակները, նշելով, որ կուսակցությունն իր գործունեությունն ուղղում է հայապահպանության, Սփյուռքի […]

Ապրիլին վիրավորված զինվորը գերմանական կլինիկայում է, սակայն ընտանիքը գումար չունի վճարելու բուժման համար. սատարե՛նք զինվորին

Ապրիլի 7-ին հրազենային ծանր վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Արման Լազգիյանը հետագա բուժումը շարունակում է Գերմանիայի Դաշնությունում ՝ Համբուրգի կլինիկայում: Տղայի առողջականում կա դրական դինամիկա և հետագա բուժումը շարունակելու համար կլինիկան պահանջել է ամբողջ կուրսի վճարում՝ 100 000-120 000 Եվրո, որն իր մեջ ներառում է թե՛ ախտորոշման, թե՛ բուժման, թե՛ վիրահատության արժեքը, ինչպես նաև այդ ամենից […]

Կարևոր է անել ամեն ինչ՝ սահմանին կայունություն ապահովելու համար

Նախօրեին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այս հանդիպմանը, նշեց, որ այն Վիեննայում նախորդ հանդիպման տրամաբանական  շարունակությունն էր և միտված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսման նախապատրաստմանը։ Քաղաքագետի խոսքով՝ նախագահների ընդունած համատեղ հայտարարությունը ցույց է տալիս, որ հանդիպման տրամաբանությունն այն […]

Ռամազոտիի համերգից «տուժածները». գործը մտնում է դատարան/վիդեո/

Այսօր՝ հունիսի 21-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ  «Իրազեկ և պաշտպանված» հասարակական կազմակերպության նախագահ` Բաբկեն Պիպոյանը և և փաստաբան Գայանե Դեմիրչյանը անդրադարձան  երգիչ  Էրոս Ռամազոտի չկայացած համերգի գորշ  հետևանքներին: Ռամազոտտի համերգը թեև չկայացավ, բայց դահլիճը լեփ-լեցուն էր լինելու և բազմաթիվ տոմսեր վաղուց վաճառվել էին: Պարզվում է վաճառված տոմսերի գումարը, որը ի դեպ բավականին բարձր է եղել […]

Եվրոպան պետք է վերջ դնի Ալիևի ռեժիմին.Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎում

Սիրելի գործընկերներ, Այսօր Ռասիզմը դարձել է իրական թշնամի , որի դեմ մենք պետք է պայքարենք, և Եվրոպան պետք է համախմբվի: Ցանկացած մարդ` ռասիզմի ցանկացած դրսևորմամբ, պետք է պատժվի: Մեկ անգամ արդեն Եվրոպան տեսել է ռասիզմի էսկալացիա, և այդ ռասիզմի անունն էր Նացիստական ռեժիմ: Դժբախտաբար, այստեղ` Եվրոպայի Խորհրդում, դեռ կան անդամ պետություններ այնպիսի ռեժիմներով, որոնք խիստ […]

ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել

Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալման և քրեական հետապնդման հարուցման կապակցությամբնույն օրը որոշում է կայացվել սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգսկսելու մասին: Արդեն իսկ պարզաբանումներ են պահանջվել քննություն իրականացնող մարմիններից: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչությանաշխատակիցներն այցով մեկնել են Ոստիկանության ձերբակալվածների պահման վայր՝ ԺիրայրՍեֆիլյանին տեսակցության:

Ամենակարևորն այս փուլում խաղաղության պահպանումն է. Շարմազանով

Երեկ կայացած Սարգսյան -Ալիև հանդիպումն օգտակար է համարում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմանազանովը: Լրագրողների հետ ունեցած հանդիպմանը հատկանշելով այս՝ վերջինս նշեց, որ թեև որևէ մեկը թռիչքային առաջընթաց չէր սպասում այդ հանդիպումից, այնուամենայնիվ կարևոր է, որ այն ետդարձ չէր դեպի պատերազմ։ Ըստ Շարմազանովի՝ ամենակարևորն այս փուլում խաղաղության պահպանումն է:

Գազի արտահոսքից 3 մարդ է թունավորվել

Հունիսի 19-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1983 թ. ծնված Նարինե Ա.-ն, 1962 թ. ծնված Լիդա Ա.-ն և 2016 թ. ծնված Մամիկոն Ա.-ն: Տուժողնեը հայտնել են, որ բնակարանում իրենց վատ են զգացել և կարծում են, որ եղել է գազի արտահոսք: Հանգամանքները պարզվում են: Կատարվում […]

«Հայտարարությունների բովանդակությունները միմյանցից լրիվ տարբեր էին» /վիդեո/

«Պատահական չէ, որ ամեն այսպիսի հանդիպումից հետո բոլոր կողմերն իրենց ձեռքբերումների մասին են խոսում: ՀՀ-ն ցանկանում է, որ էսկալացիան չկրկնվի, Ադրբեջանն էլ պահանջում է դուրս բերել հայկական ուժերը: Ինձ համար սա մի քայլ անգամ չի մոտեցնում «կոնֆլիկտի լուծում» ասվածին», – անդրադառնալով  Պուտին-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպմանը՝ «Հենարան» ակումբում  լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: Մյուս բանախոսը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի