Թուրքիան պատրաստ չէ Եվրամիության անդամ դառնալուն․ Սարկոզի
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլաս Սարկոզին կրկին անգամ դեմ է արտահայտվել Թուրքիայի եվրաինտեգրմանը: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Սարկոզին մասնավորապես ասել է. «Թուրքիան խոշոր քաղաքակրթություն է: Անհրաժեշտ է, որ մենք աշխատենք Թուրքիայի հետ, երկխոսության մեջ լինել: Սակայն ես միանշանակ համոզված եմ, որ Թուրքիան պատրաստ չէ Եվրամիության անդամ դառնալուն»: Ֆրանսիայի նախկին նախագահը Թուրքիայի՝ ԵՄ լրիվ անդամակցության փոխարեն […]





































