Պայթյուն Վարդենիսում. կա զոհ
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում այսօր՝ հունիսի 22-ին, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով երիտասարդ մի տղամարդ տեղում մահացել է: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ իրավապահներն այս պահին աշխատում են դեպքի վայրում: Մահացածը 32-ամյա Գրիշա Շաբոյանն է:





































