04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Եվրո-2016․ Ֆրանսիա – Իսլանդիա՝ 5։2

Իսլանդիայի հավաքականը Եվրոպայի առաջնությունում՝ 1/4 եզրափակչում պարտվեց Ֆրանսիային։

45 րոպեի ընթացքում Դիդյե Դեշամի սաները 4 գնդակ ուղարկեցին Հանես Հալդորսոնի պաշտպանած դարպասը․ աչքի ընկան Օլիվյե Ժիրուն, Պոլ Պոգբան, Դիմիտրի Պայեն և Անտուան Գրիզմանը։

Չնայած հաշվին՝ Իսլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները չհանձնվեցին : 56-րդ րոպեին Կոլբեյն Սիգտորսոնին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ընդամենը 3 րոպե անց Ժիրուն դուբլ ձևակերպեց, իսկ վերջնական հաշիվը 84-րդ րոպեին ձևակերպեց Բիրկիր Բյարնասոնը՝ 5։2. այսպիսով՝ Ֆրանսիա – Իսլանդիա՝ 5։2:

Կիսաեզրափակչում Ֆրանսիան մրցելու է Գերմանիայի հավաքականի հետ։ Եզրափակչի մյուս ուղեգրի համար պայքարելու են Պորտուգալիայի և Ուելսի հավաքականները։

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ