15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Վերջին շիշ արաղը»

Հուլիսի՝ 4-ը ԽՍՀՄ  ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան օրն է : Մեծ արտիստը այսօր կդառնար 86 տարեկան:

Այս առիթով Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը ֆեյսբուքի իր հանրագրում գրառել է.

«Առավոտյան ասացի, որ այլևս ոչինչ չեմ գրելու և խնդրեցի կարդալ «Մի նեղենա» վերհուշս , բայց մտածեցի ու հասկացա, որ մեծերի մասին ամեն ինչ, ամենաանշան մանրունքն անգամ պետք է դառնա հանրության, ժողովրդի իմացությունը … Ես Ֆրունզին ճանաչելու, նրա հետ շփվելու երջանիկ պահեր եմ ունեցել, ահա
ԴՐԱՆՑԻՑ ՄԵԿԸ
…. Մի տեղ նստած տնից բերած հոնի արաղ էինք խմում:Քիչ հեռվում երևաց Շերենցը: Արտիստը /ինքը սիրում էր,երբ իրեն այսպես էին կոչում / դիմեց ինձ .
– Ազատը հոնի արաղ գը սիրե … Դու Շերենցին սիրես գը ?…
– Ինչու չէ, վարպետ, լավ դերասան է …
– Ինքն էդ կարծիքին չէ, բայց թող գա, արաղ խմե … ինքն արաղ շատ կսիրե:
Ասաց ու ձեռքով արեց մոտեցող ընկերոջը: Շերենցը հասկացրեց, որ կգա, բայց թեքվեց մի կողմ և ուշացավ :
Շարունակեցինք արաղ խմել ու զրուցել և, այ քեզ հրաշք, այն, ինչ միշտ ցանկանում էի իմանալ, բայց չէի համարձակվում հարցնել …
– Իմ խաղցաց ոչ մի դերն էլ չեմ սիրե … Գիդես ? ինչ գուզիմ խաղա …
– Չգիտեմ վարպետ …
– Ինչի ? չեմ համապատասխանի, հա ?, քիթս մեձ է, հա ?…
Քեֆը տեղն էր արդեն և ցանկացա մեղմել.
– Ով է բան ասում, Մուշեղիչ, կխաղաք, քիթն ինչ կապ ունի?
– ԷԷԷԷ, դու ինչ գիտես ?ես ինչ գուզիմ խաղա, հիմ էլ ասես գը, թե. կրնաս խաղա …
Պարզապես լռեցի: Վարպետը հայացքը հեռուն գցեց.
– Լռում ես, բոլորդ էլ լռում եք ու ոչ ոք չի ըսե . ,, Ֆռունզ, ինչի Հալետ չես խաղա? …
Անշուշտ նկատեց ակնհայտ զարմանքս.
– Համլետը երբ գըսեր . ,, Լինել, թե ? չլինել ,, , հարց չէր տալիս , այլ պատասխան գու տար հարցին …
Ես ապշած իրեն էի նայում. իսկ նա .
– Էս պատասխան տալը ոչ ոք չի խաղա, բայց ես պիտի խաղամ …
Շերենցն մոտեցել, թփթփացրել մեջքներիս, նստել ու մի բաժակ էլ ,, շպրտել էր ,, արդեն , իսկ արտիստն արդեն իր տարերքի մեջ էր.
– Էն մեկել սիրած դերս էլ, որ գուզիմ խաղամ – Դոն Քիշոթն է ..
Ես Դոն Քիշոտ կխաղամ, Շերենցն էլ . Սանչո … Չի եղնի ? Ազատ, կեղնի չէ ?, կեղնի, բայց դեր տվող չկա …
Հոնի արաղի ,, գրադուսը,, բաաաաարձր. Ֆրունզի ու Ազատի քեֆն էլ. համապատասխան … ասում են ու ծիծաղում, ծիծաղում են ու ասում: Շաաաատ բան խոսեցին , շատ բան ասացին,բայց սա երբեք չեմ մոռանում , երբ Վարպետը միանգամից լրջացավ, ձեռքը դրեց Շերենցի ուսին.
– Ազատ, գիտես, որ ,, Դոն Քիշոթում ՙՙ ուրիշ երկու ուժեղ, հզոր ու ղայդին կերպարները էլ կան ….Չիդես ? , հմի ըսեմ.. Հա, Քիշոթի ձին ու Սանչոյի ավանակը …
Շերենցի ու իմ աչքերը ճակատներս թռան , իսկ նա.
– Հա, գիդեք ? ինչքան բեռ կտանին, էս աշխարհի ծաաաանր ու մեեեեծ, շատ ծանր գռուզը կտանին ու կդիմանան …
Ազատն ասաց.
– Սամո ջան, մի շիշ արաղ էլ հանի, աշխարհի ծանր գռուզը տանող ձիերի ու էշերի կենացը խմենք …
Վերջին շիշ արաղը դրեցի սեղանին ….»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ