14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հուլիսի 4-ի մեռելոցը աշխատանքային օր կլինի

ՀՀ կառավարությունը հունիսի 30-ի նիստում չի քննարկել հուլիսի 4-ի երկուշաբթիի աշխատանքային օրը տեղափոխելու հարցը։ Առաջիկա կիրակի Հայ առաքելական եկեղեցին կնշի Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որին հաջորդում է հերթական մեռելոցը։ Այսպիսով՝ առաջիկա երկուշաբթին աշխատանքային օր կլինի, իսկ հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օրը՝ ոչ աշխատանքային։ Այնպես որ 4 հանգստյան օր ունենալու շատերի հույսերը ի դերեւ ելան։

Սերգո Կարապետյանն Արմավիրի մարզում հետևել է գյուղատնտեսական աշխատանքներին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  այսօր այցելել է Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնք` բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին հետևելու նպատակով:Նախարարին ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: «Արարատյան դաշտավայրում պտուղ-բանջարեղենի բերքահավաքի եռուն շրջանը  մեկնակել է, ինչի արդյունքում ներքին շուկայում արդեն զգալի գնանկում է նկատվում: Այսօր Եղեգնուտում հավաքել են ձմերուկի առաջին բերքը, մի քանի օր առաջ սմբուկի բերքահավաք է […]

«Սիրուն աչքեր ունենալն էլ չի օգնի»

  «Եթե քո ողնաշարը  թույլ է, ինչքան սիրուն աչքեր ունես, ինչքան էլ գրագետ միտք արտահայտես, որեւէ մեկը հաշվի չի նստելու:  Հաշվի են նստում  պինդ,  ամուր մեջքի հետ:  Կամ դու սեփականդ ես ստեղծում, կամ կարողանում ես ձեւավորել եւ ուրիշը դառնա քո մեջքը, որ քո փորին երբեւէ չհարվածեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ասաց պատգամավոր  Թեւան Պողոսյանը: […]

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Փարիզում. Մամեդյարով

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն Փարիզում: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, գրում է INTERFAX.RU-ն: «Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայում: Ֆրանսիական կողմն առաջարկել է անցկացնել նախագահների նման հանդիպում, մենք էլ դեմ չենք»,- հայտարարել է Մամեդյարովը: Միեւնույն ժամանակ, նա չի նշել, թե կոնկրետ երբ տեղի կունենա հանդիպումը:

Կառավարությունը Դավիթ Լոքյանին LEXUS GX տրամադրեց

ՀՀ Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 30-ի նիստում  որոշում է կայացրել նոր ավտոմեքենա տրամադրել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը: Կառավարության հաշվեկշռին գրանցված «Լեքսուս» մակնիշի  (թողարկման տարեթիվը՝ 2011թ., շարժիչի համարը՝ 0236991, նույնականացման համարը՝ JTJJM7FX405040796, պետ. hամարանիշը` 004LL50) ավտոմեքենան աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանն առաջարկեց տրամադրել տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը՝ պարզաբանելով, որ «նախարար Դավիթ Լոքյանին մարզեր այցելության […]

«Ոչ մի րոպե ավել չեմ ուզում մնալ Հայաստանում». Արտյոմ Հակոբյան

Հաղորդավար Արտյոմ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ մի րոպե ավել չեմ ուզում մնալ Հայաստանում, որտեղ չկա օրենք, ոչ ոք որպես ՀՀ քաղաքացի պաշտպանված չի, որտեղ մի ոհմակ՝ թքած ունենալով յուրաքանչյուրիս վրա, արդեն լրիվ կորցրած իր մարդկային բոլոր գաղափարները, ուզում է մեր արյունը ծծել մինչև վերջին կաթիլը, որտեղ արդեն ժողովրդի մեծ մասն էլ դարձել է […]

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում շարժիչ ուժը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են. Լուկաշեւիչ

Ռուսաստանն առաջատար  դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Նման հայտարարություն է արել ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը «Ռոսիա-24»-ին տված հարցազրույցում: «Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների միջոցով Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ համաձայնության գալու փորձը որոշ ազդակ հաղորդեց, բայց առավել մեծ ներուժ ունի ռուսական կողմը»,- ասել է նա` նշելով, որ ԼՂ կարգավորման հարցում շարժիչ ուժը Մինսկի […]

Կառավարությունը խոստանում է մինչեւ Վերին Լարսի բացումը աջակցել քաղաքացիներին

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ, տնտեսական ինտեգրման և միջազգային բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիլելյանը հիշեցրել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նամակով դիմել է ՌԴ կառավարությանը՝ խնդրելով ինքնաթիռ հատկացնել սահմանին կուտակված քաղաքացիների տեղափոխման համար:  ՌԴ ԱԻՆ- ը Վլադիկավկավկազից Երեւան է փոխարել արդեն 96 ուղեւորի, 120- նն էլ կփոխադրվի այսօր։ «Հունիսի 27-ին Վառնա- Բաթումի- Նովոռոսիյսկ կանոնավոր լաստանավի միջոցով 72 բեռնատար ավտոմեքենաները հասել են […]

Խնդրահարույց հարցեր կան. Վահագն Համբարձումյանը՝ Հարկային նոր օրենսգրքի մասին

Հարկային օրենսգիրքն  ԱԺ-ում առաջին ընեթերցմամբ քվեարկության դրվեց և անցավ 68 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հարկային խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանի կարծիքով՝ այս օրենսգիրքը, ճիշտ է,  ունի դրական կողմեր, բայց ունի նաև բազում  թերություններ: «Արձանագրել եմ խնդիրներ, որոնք իրականում խնդրահարույց են: Բայց քննարկումների ժամանակ գործնականում ներկայացրել ենք 38 առաջարկ, որոնցից 36-ն ընդունվել է: […]

Հիմա ամբողջ օրը պիտի հայտարարե՞նք, թե ինչ ենք անում. Լոքյանը՝ վարչապետին

Կառավարության այսօրվա նիստի ժաման որոշում կայացվեց աջակցել  Արթիկ համայնքում հեղեղումների հետևանքով վնասվներ կրած բնակիչներին: Անձրևների վարարումների հետևանքով բնակիչներին պատճառված վնասը մեղմելու համար Կառավարությունը Շիրակի մարզպետարանին հատկացրեց 41 միլիոն 746 հազար դրամ: 22 միլիոն 350 հազար դրամը կհատկացվի շենք-շինությունների վերականգնման համար, հեղեղատարների մաքրման նպատակով կծախսվի 16 միլիոն 965 հազար դրամ, իսկ ահա 2 միլիոն 430 հազար դրամը կտրամադրվի հեղեղումների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված