07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

«Ռուսաստանը փորձելու է ցույց տալ, որ տարածաշրջանում լիդեր է»

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: Անդրադառնալով այս թեմային՝ և հատկապես մոտակա ժամերին կայանալիք եռակողմ հանդիպմանը՝  քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը   Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Ես կարծում եմ, որ լուրջ առաջընթաց չենք ունենա այս հանդիպումից հետո: Եթե համարում ենք, որ Մադրիդյան սկզբունքներով պիտի շարժվենք, կարծում եմ՝ հիմա այդպիսի բան չի […]

Պաշտպանության նախարարն այցելել է ուսումնական զորամաս

ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` զինված ուժերի ուսումնական զորամասերում անցկացվում են ամփոփիչ ավարտական քննություններ, որի առնչությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ուսումնական զորամաս: ՊՆ-ից հայտնում  են, որ ավարտական քննությունների շրջանակում անհատապես ստուգվում եւ գնահատվում են կուրսանտների` կրտսեր հրամկազմի պատրաստության ծրագրով եւ մարտական պատրաստության նորմացույցներով նախատեսված տեսական եւ գործնական գիտելիքները: Ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած […]

Մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Սանկտ Պետերբուրգում` Կոնստանտինյան պալատում, մեկնարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանը։

Պուտինի բանակցությունները Սարգսյանի եւ Ալիեւի հետ հեշտ չեն լինի․ Պեսկով

Այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հեշտ չեն լինելու: Նման կարծիք է հայտնել Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС-ը։ «Բանակցությունները անշուշտ հեշտ չեն լինելու։ Հիմնական խնդիրն այժմ մարտական գործողությունների վերսկսումից ապահովագրվելն Է, թույլ չտալ, որ կորչեն այն մշակումները, որոնք կային Ղարաբաղի շուրջ բռնության […]

Դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից 9 հատ բջջային հեռախոս է հայտնաբերվել

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հունիսի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Վ.-ի անվամբ քաղաքացի Ս. Պ.-ի կողմից բերված սառնարանի զննությամբ թաքստոցից հայտնաբերել եւ առգրավել են 6 բջջային հեռախոսի ականջակալ, 8 լիցքավորման սարք եւ 9 բջջային հեռախոս:  

Ադրբեջանը խախտում է Վիեննայի 2011թ. Փաստաթղթի դրույթները

Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի՝ զորավարժությունները ենթակա են հայտարարման, եթե դրանցում ընդգրկված են. 1. ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը, 2. ամենաքիչը 250 մարտական տանկ, 3. ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենա, 4. ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր և ռեակտիվ համազարկային միջոցներ (100 մմ և ավել): Վիեննայի 2011թ. Փաստաթղթի […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ՓԲԸ-ն տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ բազմաբնակարան շենքերի մուտքագծերը փողոցի նորակառույց ջրագծին միացնելու հետ կապված, ս.թ. հունիսի 20-ից մինչև 27-ը ամեն օր ժամը 10.00-19.00 կդադարեցվի ջրամատակարարումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետևյալ հասցեներում. Րաֆֆու փող. 45, 47, 49 համարներ, Անդրանիկի փող. 58, 60, 62, 64, 66, 68, 72, 74, 76, 78, 80, 82, […]

Ռուսաստանի շահերն ու Արցախյան կարգավորումը (անիմացիոն տեսանյութ)

Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահողներից մեկը և տարիներ շարունակ հայտարարում է, որ շահագրգռված է Արցախյան հակամարտության լուծմամբ: Միաժամանակ գաղտնիք չէ, որ Մոսկվան ամեն կերպ փորձում է բանակցային գործընթացից դուրս հանել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրներին՝ որոնք շահագրգռված են երկարաժամկետ խաղաղության հաստատմամբ: Տեսանյութում քննարկվում է, թե որքանո՞վ են այդ հայտարարությունները ճիշտ և […]

Արմանն առանց որևէ բժշկական միջամտության` պառկած է գերմանական կլինիկայում. զինվորի բուժման համար գումար է անհրաժեշտ /վիդեո/

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ծանր վիրավորում ստացած զինծառայող Արման Լազգիյանը Հայաստանում հիվանդանոցում մնացել է 50 օր: Զինվորի հայրը տեղեկացրեց՝ բուժման ծախսերը հոգալու հարցում օգնել են ՀՀ վարչապետը, որոշ նախարարներ և փոխնախարարներ, բարեհոգի մարդիկ, բայց ոչ պետությունը: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց զինծառայողի հայրը՝ Միքայել Լազգիյանը: «Բուժման այս փուլում դեռ առկա են […]

Նման տեմպերով Թուրքիան 3000թ. ԵՄ անդամ կդառնա

Անգլիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը BBC-ի «Question Time» ծրագրի եթերում պատասխանել է հունիսի 23-ին կայանալիք Եվրամիությունից (ԵՄ) դուրս գալու հանրաքվեին և Թուրքիայի եվրաինտեգրմանն առնչվող հարցերին: Թուրքական «Milliyet» թերթի կայքի փոխանցմամբ՝ վարչապետը մասնավորապես նշել է, որ առաջիկա տասնամյակների ընթացքում Թուրքիայի ԵՄ անդամակցությունը անհնար է: Նա համոզմունք է հայտնել, որ այս թեման հանաքվեի համատեքստում օգտագործվում է՝ ուշադրություն շեղելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված