ԱԱԾ աշխատանքը տանկի «հարվածից» չի խաթարվել

Այսօր՝ հունիսի 20-ին Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Արտակ Գևորգյանի պատրաստած ստվարաթղթե կանաչ տանկի միջոցով ԱԱԾ դարպասներին հարվածելու գործը: Դատական նիստի ժամանակ ներկայացվեց Ազգային անվտանգության ծառայությունից ստացված գրություն, որով տեղեկացվեց ԱԱԾ դիրքորոշումը քննվող գործի վերաբերյալ՝ ԱԱԾ-ն չի ողջունում քաղաքացիների նման վարքագիծը, սակայն տեղի ունեցածի արդյունքում չի խաթարվել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը, լուրջ անհանգստություն […]