13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Կարևորն այն է, որ դիտարժան ֆուտբոլ ստացվեց․ Շարմազանով /վիդեո/

Այսօր լրագրողների ու պատգամավորների միջև տեղի ունեցած ֆուտբոլլային հանդիպումից հետո  ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Խայտառակ հանդիպում տեղի ունեցավ․ բայց ոչինչ, ռևանշ կլինի։ Սեպտեմբերին կխաղանք լրագրողների հետ»։ Շարմազանովը շեշտեց՝ կարևոր չէ՝ ով հաղթեց, ով պարտվեց։ Կարևորն այն է, որ դիտարժան ֆուտբոլ ստացվեց։ Հիշեցնենք՝ պատգամավորները հաղթեցին լրագրողներին՝ 4-0 հաշվով։ Մանրամասները՝ տեսանյութում։

Դպրոցի միջանցքում օձ է հայտնաբերվել

  Հուլիսի 4-ին, ժամը 10.22-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի դպրոցի միջանցքում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են շախմատ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:  

Եվրո-2016․ Ֆրանսիա – Իսլանդիա՝ 5։2

Իսլանդիայի հավաքականը Եվրոպայի առաջնությունում՝ 1/4 եզրափակչում պարտվեց Ֆրանսիային։ 45 րոպեի ընթացքում Դիդյե Դեշամի սաները 4 գնդակ ուղարկեցին Հանես Հալդորսոնի պաշտպանած դարպասը․ աչքի ընկան Օլիվյե Ժիրուն, Պոլ Պոգբան, Դիմիտրի Պայեն և Անտուան Գրիզմանը։ Չնայած հաշվին՝ Իսլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները չհանձնվեցին : 56-րդ րոպեին Կոլբեյն Սիգտորսոնին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ընդամենը 3 րոպե անց Ժիրուն դուբլ ձևակերպեց, […]

Հայտնի ազատամարտիկ Պավել Մանուկյանի եղբայրը երկու ամսով կալանավորվել է

Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում հասարակական կազմակերպության (ՇԱԳԱՄ) վարչության անդամ Պավլիկ Մանուկյանի եղբայրը՝ Թաթուլ Մանուկյանն այսօր երկու ամսվով կալանավորվել է: Հիշեցնենք, որ հուլիսի մեկին խուզակություններ էին կատարվել Պավլիկ Մանուկյանի՝ Երևանում գտնվող բնակարանում (1995 թ. առ այսօր՝ արդեն 5-րդ անգամ), Բուժական գյուղում գտնվող՝ նրա եղբայրներին պատկանող տներում, ՇԱԳԱՄ վարչության անդամ Վիկտոր Դավթյանի՝ Քանաքեռավան գյուղում գտնվող տանը, նույն […]

Պատգամավորները հաղթեցին լրագրողներին /ֆոտո, վիդեո/

Ինչպես արդեն հայտնել ենք,  այսօր պատգամավորները իրեց ուժերը  չափեցին լրագրողների հետ՝ ֆուտբոլի դաշտում։ Պատգամավորները պարտության մատնեցին լրագրողներին՝ 4-0 հաշվով։ Հանդիպման հաշիվը բացեց ԱԺ արտաքին կապերի վարչության աշխատակից Էդուարդ Բադոյանը, հետո հաշիվը կրկնապատկեց ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Բաբայանը: Իր թիմի երրորդ գոլի հեղինակը դարձավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի օգնականը՝ Սարգիս Քեֆիլյանը։ Վերջին գոլի հեղինակը դարձավ Սամվել Ֆարմանյանը։    

Սկսվել են «Զվարթնոց» օդանավակայանի քանդման աշխատանքները. Անահիտ Թարխանյան

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սկսվել են «Զվարթնոց» օդանավակայանի քանդման աշխատանքները: Հայաստանի ղեկավարությունը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո շարունակում է մեր հայրենիքը ոչնչացնելու իր քաղաքականությունը: Նրանք անտեսեցին հայկական եւ միջազգային ճարտարապետական եւ հասարակական կազմակերպությունների բազմաթիվ կոչերը՝ պահպանել «Զվարթնոց» օդանավակայանը, որպես ազգային ճարտարապետության արժեք եւ պետության համար ստրատեգիկ նշանակություն ունեցող համալիր: Արգենտինացի ձեռներեցը, ում […]

Մխիթարյանը տարեկան 12.5 միլիոն եվրո աշխատավարձ է ստանալու

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» 8 միլիոն եվրո հավելավճար կստանա Դորտմունդի «Բորուսիայից» անգլիական ակումբ տեղափոխվելու համար: Այս մասին հաղորդում է գերմանական  Bild-ը: 27-ամյա  Մխիթարյանը տարեկան 12.5 միլիոն եվրո աշխատավարձ է ստանալու,  իսկ նրա տրանսֆերը կազմելու է 42 միլիոն եվրո: Ընդհանուր առմամբ, Անգլիայի 20-ակի չեմպիոնը 100 միլիոն եվրո կծախսի այս գործարքի համար: Դորտմունդի «Բորուսիան» […]

«Վերջին շիշ արաղը»

Հուլիսի՝ 4-ը ԽՍՀՄ  ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան օրն է : Մեծ արտիստը այսօր կդառնար 86 տարեկան: Այս առիթով Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը ֆեյսբուքի իր հանրագրում գրառել է. «Առավոտյան ասացի, որ այլևս ոչինչ չեմ գրելու և խնդրեցի կարդալ «Մի նեղենա» վերհուշս , բայց մտածեցի ու հասկացա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի