28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Իտալիայում ՀՀ դեսպանությունում թեժ գիծ է բացվել՝ երկրաշարժից տուժած ՀՀ քաղաքացիների համար. ԱԳՆ

Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ +390687788654:

Նշենք, որ Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի: Երկրաշարժից տուժած Ամարտիչե, Պեսկարե դել-Տրոնտո, Ակումոլի եւ Արկուատա շրջաններում շարունակվում են փրկարարական-որոնողական աշխատանքները:

Նշենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 06.08-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում: Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790 աստիճան եւ արեւելյան երկայնության 13.290 աստիճան: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9 բալ: Երկրաշարժին հաջորդել են հետցնցումներ` 5.4 եւ 4.9 մագնիտուդներով:

Երկրի մակերեւույթի ցնցումներ է զգացվել նաեւ Կենտրոնական Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում եւ Բոլոնիայում: Ավերածություններ են գրանցվել Իտալիայի Լացիոյի, Ումբրիայի եւ Մարկի մարզերում: Առավել տուժել են լեռնային տեղանքում գտնվող բնակավայրերը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ