Սահմանադրության մեջ կատարված շրջադարձային բարեփոխումների շնորհիվ մեր պետական ու հասարակական-քաղաքական կյանքում արմատական տեղաշարժեր են նախանշվել

Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ: Մենք՝ որպես ժողովուրդ, ունենք հին ու հարուստ պատմություն, սակայն մեր` որպես պետության պատմությունը դեռեւս այդքան ստվարածավալ չէ: 20-րդ դարավերջից հայոց պետականության պատմությունը համալրվեց հագեցած ու հաղթական ժամանակահատվածով, իսկ 1995 թվականին ընդունված Սահմանադրությունը դարձավ կարեւորագույն ուղեցույց այդ պատմության մեջ եւ պետականաշինության գործընթացում` […]