18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Մենք սասնա ծուռ ենք» կարգախոսով երթը Երևանի փողոցներով

Մոտ մեկ ժամ առաջ Ազատության հրապարակից «Մենք սասնա ծուռ ենք» կարգախոսով երթը սկսվեց` ի պաշտպանություն «Սասնա Ծռերի» և նրանց քաղաքական պահանջների: Նշենք, որ երթի նախաձեռնողը «Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհուրդն է: Երթի մասնակիցները հայտարարեցին, որ այսօրվա երթը  նվիրված է «Սասնա Ծռերի»-ին, պայքարին և բոլոր քաղբանտարկյալներին: Մասնակիցները երթով կշարժվեն  Կորյուն, Նալբանդյան փողոցներով, այնուհետև Հանրապետության հրապարակ և կվերադառնան Ազատության […]

Անդրիաս Ղուկասյանը դադարեցրել է հացադուլը

Անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը դադարեցրել է  հացադուլը։ Այս մասին Henaran.am–ը  տեղեկացավ  ԱՆ քրեակատարողական վարչության լրատվության պատասխանատու Գոռ Ղլեչյանից։ Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանը հացադուլ էր հայտարարել օգոստոսի 1–ից։  Նա կալանավորված է հուլիսի 31–ին Սարի թաղում  զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։

Հանրահայտ դերասանին շփոթել է թափառաշրջիկի հետ /ֆոտո/

Ֆրանսուհի Կարին Գոմբոն Նյու-Յորքում զբոսնելիս հանրահայտ դերասան Ռիչարդ Գիրին շփոթել է թափառաշրջիկի հետ ու նրան պիցցա է տվել։ Նա պատմել է, որ զբոսնում էր 15-ամյա որդու հետ, երբ տեսել է աղբամանում ինչ-որ բան փնտրող տղամարդու, ով աղքատի տեսք ուներ։ Հուզվելով տեսածից՝ նա մոտեցել է տղամարդուն ու նրան պիցցա առաջարկել, որը ռեստորանից էր գնել։ «Նա հարցրեց՝ […]

Թալանել է քնած հարազատներին

Օգոստոսի 26-ին ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բաց դռնից մուտք են գործել Թ.-ի տուն եւ գողացել նոութբուք համակարգիչ եւ 2 բջջային հեռախոս՝ պատճառելով 395.000 դրամի վնաս: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ սեպտեմբերի 1-ի երեկոյան մեղայականով բաժին է ներկայացել 50-ամյա Արթուր Ա.-ն եւ խոստովանել, որ օգոստոսի 26-ին, ժամը 2-ի սահմաններում, գնացել է իր […]

Վանաձորի բյուջեին 160 մլն դրամ հատկացվեց

Ընտրություններից առաջ Վանաձորի բյուջեն 160 մլն դրամի աջակցություն կստանա: Այս մասին որոշումն ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 2-ի նիստում: Ինչպես հայտարարել է տարածքային կառավարման փոխնախարար Արթուր Խաչատրյանը, գումարը կփոխանցվի Լոռու մարզային վարչակարգին:  

Ուշադրություն վարորդներին. այս մասին չեն խոսում

Ուժի մեջ են մտնում ԱՊՊԱ ոլորտում ներմուծված փոփոխությունները: «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի կողմից սահմանված RL 1-001 կանոններում տեղ են գտել բազմաթիվ փոփոխություններ, որոնք սույն թվականի սեպտեմբերի 1-ից մտնում են ուժի մեջ: Ընդ որում, հետևելով մամուլում տեղ գտած հայտարարություններին, հիմնականում շատերը խոսում են այն փոփոխությունից, որ բարձրացվել է վթարի հետևանքով ավտոմեքենային պատճառված վնասի այն շեմը (50.000 ՀՀ […]

Ի պաշտպանություն «Սասնա ծռերին» երթը ուշանում է

Երևանի «Ազատության« հրապարակում այս պահին հավաքվել են քաղաքացիներ ի պաշտպանություն «Սասնա ծռերի»: Հիշեցնենք խմբի անդամները կալանավորված են: Այս պահին դեռևս ելույթներ չկան: Հրապարակում հնչում է հայրենասիրական երաժշտություն: Նախապես հայտարարված էր, որ ժամը 19:00-ին երթ պիտի լինի: Սակայն այն դեռևս չի մեկնարկել:  

Կառավարությունը կփորձի կրճատել 0-1 տարեկան երեխաների մահացությունը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Երեխաների և դեռահասների առողջության բարելավման ռազմավարությանը և 2016-2020 թվականների գործողությունների» ծրագիրը: Այս ռազմավարության առաջնահերթություններն են նորածինների առողջությունը, վաղ հասակի երեխաների առողջությունը և զարգացումը՝ ներառյալ սնուցումը և իմունականխարգելումը, երեխաների զարգացման խանգարումները և մանկական հաշմանդամությունը, դպրոցահասակ և դեռահաս երեխաների առողջությունն և զարգացումը, հոգեկան առողջությունը, քրոնիկ հիվանդությունները և պալիատիվ խնամքը, երեխաների նկատմամբ բռնություն:Առողջապահության նախարար […]

Կառավարությունում քննարկվել են Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ ներկայացված առաջարկությունները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ առաջարկությունները՝ ներկայացված Ազգային ժողովի պատգամավորների, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից: Մասնավորապես, անդրադարձ է արվել նախագծի մի շարք դրույթների մասով ստացված առաջարկություններին, մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են դրանց առնչությամբ շահագրգիռ գերատեսչությունների կարծիքներն ու դիտողությունները: Վարչապետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի