14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ռոնալդուի բախտը չի բերել»

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին համեմատել է Լիոնել Մեսիին ու Կրիշտիանու Ռոնալդուին:

«Մտքի ու ֆիզիկական արագության առումով ոչ ոք չի կարող համեմատվել Մեսիի հետ: Նա, միանշանակ, լավագույնն է աշխարհում:

Միայն հիմարը Կրիշտիանու Ռոնալդուին չի համարի բարձրակարգ խաղացող, սակայն նրա բախտը չի բերել Մեսիի ժամանակաշրջանում ծնվելու հարցում: Նրանց համեմատում են միայն նրանք, ովքեր կապ ունեն Մադրիդի հետ:

Լեոն դեռ 29 տարեկան է, եւ շատ երիտասարդ է ֆուտբոլային առումով: Ես մինչեւ 28 տարեկան տիտղոս չէի նվաճել Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հետ: Իսկ Մեսին մինչեւ օրս արդյունք է ցուցադրում ամեն 5 խաղից չորսում»,- նշել է Չավին:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ