15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀ տարածքով մոտ 6 մլն դոլարի իրանական գազ է ուղարկվել Վրաստան

ՀՀ տարածքով մոտ 6 մլն դոլարի իրանական գազ է ուղարկվել  Վրաստան:

Այս մասին  բայսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց վրացագետ  Ջոնի Մելիքյանը:

Վերջինս շեշտեց՝  թեեւ գազի ներմուծման ուղիները դիվերսիֆիկացնելու համար բանակցություններ են վարվել Իրանի հետ, այնուամենայնիվ, պաշտոնական Վրաստանն այս հարցը նախընտրական շրջանում փորձում է չբարձրացնել:

«Այս պահի դրությամբ ադրբեջանական «Սոկարը», որը 90 տոկոսն է ապահովում Վրաստանի գազի, լուրջ ազդեցություն ունի Վրաստանի ներքաղաքական կյանքի վրա՝ հատկապես նախընտրական շրջանում: Մի օրինակ բերեմ, մի քանի օր առաջ նոր գազատար էր կառուցվել «Սոկարի» կողմից եւ այդ ընկերության նախագահը Վրաստանի էներգետիկայի նախարարի հետ բացելով հայտարարեց, որ իրենց ընկերության ստեղծած հիմնադրամը հովանավորելու է ադրբեջանցի ուսանողներին:  Դրանով իրենք փորձում են լուրջ ազդեցություն ունենալ ադրբեջանական համայնքի վրա»,- ասաց Ջոնի Մելիքյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ