18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Անի Հովհաննիսյանի դեպքում ապօրինի որոշում է կայացվել.կբողոքարկի

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կրկին 2 ամսով երկարաձգել է շորթման մեջ մեղադրվող, Analitik.am լրատվական կայքի գլխավոր տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանքի ժամկետը: Այս մասին  Henaran.am-ը տեղեկացավ Անի Հովհաննիսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանից: «Հիմքում դրել են այն հանգամանքը, որ իբր ազատության մեջ լինելով՝ կարող է հրապարակումներ կատարել: Բայց սա ապօրինի որոշում է»,-ընդգծեց պաշտպանը: […]

Ի տարբերություն խանական Ադրբեջանի` Արցախում կառուցում են ժողովրդավարական երկիր. Էդուարդ Շարմազանով

Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Արգենտինայի մարդու իրավունքների հարցերով քարտուղար Կլաուդիո Ավրուխի հետ: Զրուցակիցները կարեւորել են երկկողմ հարաբերություններում ամուր կապերի ստեղծումն ու դրանց սերտացումը: Կողմերն արձանագրել են, որ հարկավոր […]

Ինձ նույնիսկ ասել են, որ ես դարձել եմ սև թուղթ ստորագրող. աղմկահարույց նախագիծը հանվեց

Ազգային ժողովի Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը որոշել է շրջանառությունից հանել «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Այս մասին նա նշեց այսօր Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում: Նա համաձայն է երկու տարբերակների հետ էլ՝ հանել քննարկումից կամ տեխնիկապես հետաձգել, բայց երկրորդ տարբերակի դեպքում խնդիրն այն […]

Բունդեսթագը կքննարկի Թուրքիա նոր զորքեր ուղարկելու ՆԱՏՕ-ի որոշումը

Անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել՝ Թուրքիա տեղափոխել Բալթիկ ծովում տեղակայված ռազմական ուժերը: Թուրքական «Timetürk» լրատվակայքի համաձայն՝ այս ուժերը պետք է հսկեն Սիրիայի օդային տարածքները: Արդեն հստակեցվել է նույնիսկ զինուժի՝ Թուրքիա տեղափոխվելու ժամանակացույցը: Հոկտեմբերի 12-ին Գերմանիայի կառավարությունը նախարարների խորհրդի նիստ կգումարի, որի ընթացքում կքննարկվի Թուրքիա զինված ուժեր ուղարկելու հարցը: Կայացված որոշումը այնուհետև կուղարկվի Դաշնային խորհրդարան, […]

Եթե հասարակությունն արյունարբու առաջնորդի կարիք ունենա

Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո մեր քաղաքական դաշտում հնչում են իրարամերժ տեսակետներ: Անդրադառնալով այս թեմային՝ տնտեսագետ Զոյա Թադևոսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Այդ անձնավորության մասին խոսել չեն ուզում: Ինձ համար մարտի մեկից հետո նման քաղաքական  անձ գոյություն չունի, հետևաբար ինձ   առանձնապես  չեն էլ հետաքրքրում նրա հարցազրույցները, վերադարձը կամ տեսակնետները»: Ըստ Զոյա Թադևոսյանի՝ դժվար թե հասարակությունն ուզենա Քոչարյանին […]

Չի կարելի հերոս բառը այդքան էժանացնել. մտավորականը մտահոգ է

«Վերջին շրջանում մենք  հաճախ աղավաղում ենք հերոսի կերպարը: Մեր հերոսը սեփական երկրի վրա հարձակվող և սեփական ժողովրդի երկու կամ երեք երեխա ունեցող հոր մահվան պատճառը չի կարող  դառնալ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  հասարակությանը մտատանջող հարցերին և հուլիսի 17-ից հետո հոգեբանական մոտեցումներին անդրադարձավ Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը: Մտավորականը գտնում է, […]

Ղարաբաղը մեղավո՞ր է, որ Հայաստանում օլիգարխներ կան. Հրապարակ

Ապրիլյսւն քսաօրյա պաաերազմից հետո ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները կարծես նոր էջից են սկսվել։ Գերտերություններից յուրաքանչյուրը փորձում է խնդրի լուծման գործում սեփական ներգրավվածությունն ունենալ։ Առայժմ գերակա դիրք է զբաղեցնում Ռուսաստանը։ Մեզ համար, թերևս, պակաս կարևոր հանգամանք չէ նաև այն, թե այդ պսւտերազմից հետո հայկական կողմը բանակցային սեղանի շուրջ ինչպիսի դիրքում է։ Ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող այս և այլ հարցերի շուրջ թերթը զրուցեց Աժ […]

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները նորմալ չեն․ Պուտինն ասուլիս է տվել /վիդեո/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին՝ G20-ի գագաթնաժողովի ավարտից հետո, մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում խոսել է ռուս-ամերիկյան հարաբերություններից։ Նա նշել է, որ այդ հարաբերությունները նորմալ չեն։ «Մենք կողմ ենք, որպեսզի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնենք»,- ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում

Կադրային լուրջ փոփոխություններ. Հրապարակ

Կառավարությունում եւ, մասնավորապես, ոստիկանությունում աշխատակիցները սրտատրոփ սպասում են սեպտեմբերի 10-ին։ Համակարգի աշխատակիցներից տեղեկացանք, որ ներքին կարգով զգուշացրել են, որ այդ օրվանից մեկնարկելու է արմատական փոփոխությունների փուլ, որոնք ընդգրկելու են ինչպես կադրային տեղաշարժեր, այնպես էլ կառուցվածքային։ Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Ինչու ենք էլէներգիայի համար թանկ վճարում. Ժողովուրդ

«Հայաստանի Էլեկտրակւսն ցանցերի» միայն այս տարվա առաջին կիսամյակի շահույթը կազմել Է ավելի քան 15 միլիարդ դրամ, ինչն արդեն իսկ գերազանցում Է ընկերության տարեկան պլանը։ Այս մասին «ժողովուրդը» տեղեկանում է պաշտոնապես հրապարակվւսծ հաշվետվություններից։ Իսկ ամենակարեւորն այն է, որ ընթացիկ տարում ՀԷՑ-ի կողմից գնված էլէներգիայի 95 տոկոսը սպառողին մատակարարվող սակագնից կրկնակի Էժան Է եղել։ Մասնավորապես, ՀԷՑ-ը սպառողին մատակարարված էլէներգիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի