10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ես կարող եմ պաշտպանության նախարար լինել, եթե…

ՀՀ առաջին վարչապետ, ԱԺՄ եւ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը Հայաստանի պաշտպանության նախարար  կցանկանար լիներ  միայն  այն դեպքում, եթե պատերազմական իրավիճակ լինի: Այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա` անդրադառնալով լրագրողների հարցին`  եթե իրեն առաջարկեին լինել Պաշտպանության նախարար, կցանկանա՞ր ստանձնել այդ պաշտենը: «Մի անգամ այդպիսի խոսակցություն ունեցել եմ Քոչարյանի հետ, ես ասել եմ` ես կարող […]

Զեկույցը մաքսիմալ լակոնիկ ձևակերպեք. վարչապետը նկատողություն արեց

Գործադիրի այսօրվա նիստում հավանության արժանացավ Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020 թվականների ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը: ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման բարեփոխումները պայմանավորված են նաև բնագավառում առկա մարտահրավերներով, ինչպես նաև հասարակական հարաբերությունների զարգացման հանգամանքներով: Հասմիկ Պողոսյանը սկսեց թվարկել ոլորտում առկա ընթացակարգերը: Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ […]

Ազգային ժողովում ընտրություններ են

Ազգային ժողովում այս պահին պատգամավորներն ընտրում եմ  ՀՀ գլխավոր դատախազ: Միակ թեկնածուն Արթուր Դավթյանն է: Վերջինս ներկայացրեց ծրագիր, ապա պատասխանեց պատգամավորների հարցերին, իսկ նրանց ելույթներում արծարծվող խնդիրներին ու առաջարկներին էլ խոստացավ ականջալուր լինել: Նախապես հայտարարվել էր, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ը կողմ են քվեարկելու, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ ՕԵԿ պատգամավորներն ազատ են իրենց ընտրության […]

«Շատ խելոք ու լավ մարդ է»

Կարեն Կարապետյանը փոփոխություններ իրականացնելու համար պետք է կարողանա ձեւավորել միասնական նպատակներ ունեցող կառավարություն: Այս մասին այսօր`  լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առաջին վարչապետ, ԱԺՄ եւ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: «Շատ խելոք ու լավ մարդ է, սակայն, եթե չկարողանա միասնական նպատակներ ունեցող կառավարություն ձեւավորել, ապա չի կարողանա կատարել այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են Հայաստանին: Կապրենք` կտեսնենք, […]

ԱԺ-ում բարձրացվեց «Կիսաբաց լուսամուտների» հարցը. «պոռնոգրաֆիկ դեպք» եթերում

Ազգային ժողովում ՀՌԱՀ նոր անդամի թեկնածուի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ATV-ի հեռուստաընկերության եթերում մի դեպք է արձանագրել, որ «եթե պատմեին, չէր հավատա». «Խոսքը «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման մասին է, ալիք փոխելիս մի նախադասություն հնչեց, որն այստեղ ինձ թույլ չեմ տա բարձրաձայնել, բայց դա պոռնոմտածողության ամենալկտի դրսեւորումներից է: Այդ մասին գրառում արեցի […]

Վարչապետ է, ինքը գիտի՝ ինչ է ասում. պատգամավորը՝ բիզնես խլելուց

«Վարչապետ է, բնականաբար, ինքը գիտի՝ ինչ է ասում, ես չեմ կարում այդ հարցերին պատասխանել, որովհետև ես բիզնեսից մի 4 մլրդ կմ հեռու եմ, բայց ճեմ կարծում, որ մինչ այս որևէ մեկից բիզնես էին խլում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն՝ անդրադառնալով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե այլևս մարդկանցից բիզնես չեն […]

Ինչպե՞ս է թուլացվելու հեռուստատեսության միջոցով ատելության զսպանակը

Ազգային ժողովում ելույթով հանդես եկավ հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թեկնածու Տիգրան Հակոբյանը: Նա հայտարարեց՝ Հեռուստատեսության ու ռադիոյի բնագավառում խնդիրներ կան, ապա նշեց՝ ընտրվելու դեպքում կարող է նաև մասնակից լինել Հայաստանի էլեկտրոնային մեդիայի զարգացմանը: Տիգրան Հակոբյանը նշեց, որ թեև անկախությունից ի վեր բավական մեծ ծավալի աշխատանք է կատարվել հեռուստառադիո ոլորտը կարգավորող օրենքների կիրառման, կարգավորման […]

ԱԺ-ն ընտրում է Գլխավոր դատախազին /Ուղիղ միացում/

Խորհրդարանում սկսվեց քառօրյայի հերթական աշխատանքը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նիստի սկզբում հիշեցրեց, որ 13.30 տեղի կունենա Հանրապետության գլխավոր դատախազի ընտրությունը: Նախապես հայտարարվել էր, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ը կողմ են քվեարկելու, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ ՕԵԿ պատգամավորներն ազատ են իրենց ընտրության մեջ: «Ժառանգությունից» ոչ մի հայտարարություն չի արվել: Հիշեցնենք, որ նախկին դատախազ Գևորգ […]

«Հիմա Ձեզ հարմա՞ր է, թե՞ պետք է անձնակազմով գաք»

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում  վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչպես հայտնել ենք,  համապատասխան գերատեսչություններին հանձնարարական տվեց վերանայել գազի և էլեկտրաէներգիայի սակագները: Կարապետյանը նիստի ավարտին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց, թե որքան ժամանակ կպահանջվի մինչև նրանք ներկայացնեն առաջարկությունների փաթեթը: Նազարյանը հստակ ժամանակ չկարողացավ նշել. «Կխնդրեմ, որ ընդունեք որոշակի սկզբունքներ, միասին փորձենք հասկանալ՝ ինչ ճանապարհով ենք […]

Թուրքիայում հնարավոր ահաբեկչության վտանգի պատճառով փակվել են Գերմանիայի բոլոր ներկայացուցչություններ

Թուրքիայում Գերմանիայի դեսպանատունն ու բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները փակվել են: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝  գերմանական կողմը մեկնաբանել է, որ  պատճառն Անկարայում Գերմանիայի դեսպանատանը  սպառնացող առաջիկա ահաբեկչական գործողությունների վտանգն է: Գերմանիայի արտգործնախարարությանը հղում կատարող աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիայում Գերմանիայի դիվանագիտական առաքելություններն ու գերմանական դպրոցները փակ կլինեն մինչև սեպտեմբերի 16-ը: Գերմանիայի դեսպանատան թվիթերյան պաշտոնական էջում ևս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի