18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Սերգեյ Շոյգուն ժամանեց Հայաստան

Այսօր՝ օգոստոսի 15-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը: Նա ժամանել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով։

«Պանտերայի» աշխատակցին դաժան ծեծի ենթարկելու գործի նախաքննությունն ավարտվել է

«Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խեցանյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը: Ըստ ՀՔԾ հաղորդագրության` նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ մաքսային տեսուչ Հարություն Թանգամյանը Խոցանյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս է պատճառել: Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը՝  ժամը 03.30-ի […]

Խոշոր պայթյուն թուրք-սիրիական սահմանին.կան զոհեր

Թուրք-սիրիական սահմանի մոտ գտվող Աթմե գյուղում ավտոբուսի պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը: Պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, երբ ավտոբուսն ուղղվել է Թուրքիայի տարածք: Ավտոբուսի ուղևորների մեծամասնությունը Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների անդամներ են եղել: Հայտնի է նաև, որ պայթյունի հետևանքով 25 մարդ է վիրավորվել:

Վարուժան Ավետիսյանն ու Պավլիկ Մանուկյանը դիմել են ՍԴ

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավլիկ Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով Քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասի, 288-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը: Կալանքի տակ գտնվող Մանուկյանն ու Ավետիսյանը խնդրում են դատարանին անվավեր ճանաչել այդ հոդվածները: Ըստ դիմողների՝ օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջը՝ կապված անձի կալանավորմանն առնչվող դատական լսումները դռնփակ […]

Երթուղայինում դրամապանակ է հափշտակել ու քարտով գումար կանխիկացրել. փնտրվում է լուսանկարում պատկերված տղամարդը

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու դրամապանակը գողացած անձի ինքնությունը. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ 2016 թվականի հուլիսի 9-ին` ժամը 19:35-ից 19:55-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 58 երթուղային ավտոբուսում առերևույթ հանցագործություն կատարած անձը քաղաքացու պայուսակից հափշտակել […]

Ես՝ Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանս, հայտարարում եմ. բացել է փակագծերը

Շորթման գործը սարքելու պատվիրատուն ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն է: Նպատակը ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկում Ադրբեջանի մասնակցության բացահայտման հետ կապված իմ գործունեությունը կասեցնելը և դրանով իսկ Ադրբեջանի կողմից ՀՀ-ում ՎՏԲ բանկի միջոցով անարգել տնտեսական գործունեություն ծավալելու արգելքները վերացնելն է: ՀՀ-ում չես գտնի գեթ մեկ մոլագար, ով փորձ անի գումար շորթել ՀՀ ԱԱԾ պետի մորաքրոջ որդուց:Միայն այս հանգամանքը […]

Ոստիկանի վրա կրակելը դա` կրակել է ժողովրդի և պետության արժանապատվության վրա. Էդուարդ Շարմազանով /վիդեո/

Երևանում այսօր՝ օգոստոսի 15-ին, տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ծանր վիրավորում ստացած և 27 օր անց մահացած ոստիկանության ենթասպա, 45-ամյա Գագիկ Մկրտչյանի հուղարկավորությունը։ Հուղարկավորությանը ներկա էր Հայաստանի ոստիկանապետ Վլադիրմիր Գասպարյանը, ոստիկանության բարձրաստիճան այլ աշխատակիցներ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հարազատներ, ընկերներ։ «Ոստիկանը մեր պետության խորհրդանիշերից մեկն է և ոստիկանի վրա […]

26-ամյա հետախուզվողը կալանավորվել է Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 13-ին, ժամը 19.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Շահեն Հ.-ն, որը օգոստոսի 1-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: […]

Գունավոր հեղափոխության փորձ`խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. «Սասնա ծռերը» օգտագործվե՞լ են /վիդեո/

«Հայաստանում «Սասնա ծռեր» խմբավորման կողմից Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման շուրջ ծավալված վերջին իրադարձությունները և դրան հաջորդող փողոցային ցույցերի շարքը պատճառ հանդիսացան ներքաղաքական ապակայունացման և մի շարք տարրերի բացահայտման, որոնք նպատակ ունեին ապակողմնորոշել հասարակությանը և նրանց տանել ոչ ազգային շահերից բխող պայքարի`  Հայաստանում ներմուծելով այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կիրառվել են մայդանի ժամանակ: Վստահ ենք, որ «Սասնա ծռեր»-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի